«Դ!ԵՄ ԵՄ»-ն անհատական նամակներ է ուղարկել 131 ընկերությունների տնօրենների
«Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնության ավելի վաղ հրապակված կոչի հիման վրա՝ նախաձեռնության կողմից անհատական փոստային նամակներ են ուղարկվել Հայաստանում գործող 131 ընկերությունների տնօրենների: Այս մասին հայտնում է dem.am կայքը: Նպատակն է հորդորել և պահանջել ընկերությունների տնօրեններին, որպեսզի նրանք սատար կանգնեն իրենց աշխատակիցներին, չփոխանցեն կուտակային կեսաթոշակային վճարները, այսպես կոչված, կամուրջ հաշիվներին: Փոխարենը, հետևելով հարյուրավոր ընկերությունների օրինակին, աշխատավարձը ամբողջովին փոխանցեն աշխատակիցներին մինչև ՍԴ-ի վերջնական որոշումը: Հիշեցնում ենք, որ դրա հնարավորությունը տալիս է հունվարի 24-ի Սահմանադրական դատարանիաշխատակարգային որոշումը: Նամակների ուղարկման գործընթացը շարունակական է լինելու: Այս պահին ևս 100 նամակ պատրաստման փուլում է:
«Դ!ԵՄ ԵՄ»-ն անհատական նամակներ է ուղարկել 131 ընկերությունների տնօրենների
«Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնության ավելի վաղ հրապակված կոչի հիման վրա՝ նախաձեռնության կողմից անհատական փոստային նամակներ են ուղարկվել Հայաստանում գործող 131 ընկերությունների տնօրենների: Այս մասին հայտնում է dem.am կայքը:
Նպատակն է հորդորել և պահանջել ընկերությունների տնօրեններին, որպեսզի նրանք սատար կանգնեն իրենց աշխատակիցներին, չփոխանցեն կուտակային կեսաթոշակային վճարները, այսպես կոչված, կամուրջ հաշիվներին: Փոխարենը, հետևելով հարյուրավոր ընկերությունների օրինակին, աշխատավարձը ամբողջովին փոխանցեն աշխատակիցներին մինչև ՍԴ-ի վերջնական որոշումը: Հիշեցնում ենք, որ դրա հնարավորությունը տալիս է հունվարի 24-ի Սահմանադրական դատարանիաշխատակարգային որոշումը:
Նամակների ուղարկման գործընթացը շարունակական է լինելու: Այս պահին ևս 100 նամակ պատրաստման փուլում է: