Աշխարհ

03.02.2014 18:54


Սպանվել է ԿՀՎ–ին սեպտեմբերի 11-ի ահաբեկչության մեջ մեղադրող գրողը

Սպանվել է ԿՀՎ–ին սեպտեմբերի 11-ի ահաբեկչության մեջ մեղադրող գրողը
Ֆիլիպ Մարշալը՝ ԱՄՆ ռազմաօդային ուժերի նախկին կապիտանը, ԱՄՆ իշխանությունների և արաբական շեյխերի դավադրության մասին գրքի հեղինակը, սպանված է գտնվել որդու և աղջկա հետ։ Մարշալը երկար ժամանակ ապացուցում էր, որ 2011թ. սեպտեմբերի 11–ի ահաբեկչությունները չեն կարող իսլամիստների կողմից իրականացված լինել։ Նրա գործընկեր, լրագրող Ուեյն Մեդսենը, որը մասնակցել է հետախուզությանը, հայտարարել էր, որ ԿՀՎ–ի մասնակցության ապացույցներ կան Մարշալի սպանության մեջ։ Այս մասին փոխանցում է «Press TV»-ն։ Ուեյն Մեդսենը, ով ԱՄՆ Ազգային անվտանգության վարչության աշխատակից է եղել, վստահ է, որ դա արել է ԿՀՎ–ն, և հերքել է ինքնասպանության վարկածները։ Մարշալի ատրճանակի կրակոցները չեն լսվել, բացի այդ, ատրճանակին, որով նա, իբր, սպանել է աղջկան, որդուն, շանը և հետո՝ իրեն, խլացուցիչ չի եղել։ Մարշալն աջլիկ էր, իսկ մահացու վերքը գլխուղեղի ձախ հատվածում է։ Մեդսենը ենթադրում է, որ Մարշալլը սպանվել է տեղեկատվության համար իր նոր գրքում, որի վրա աշխատում էր։ Ֆիլիպ Մարշալի 14-ամյա դուստրը և 17-ամյա տղան սպանված են գտնվել սեփական տանը։ Վերջին շրջանում տղամարդը շատ էր անհանգստանում ընտանիքի անվտանգության համար, քանզի ցնցող տվյալներ էր ասում։ Բացի այդ, Մարշալն ապացույցներ ուներ, որ Բուշ կրտսերի ադմինիստրացիան Սաուդյան Արաբիայի հետախուզության հետ էր համագործակցում, որն էլ մարզում էր ապագա ահաբեկիչներին՝ սեպտեմբերի 11–ի պատասխանատուներին։

Այս խորագրի վերջին նյութերը