Հովիկ Աբրահամյանը Տարոն Մարգարյանի վերաբերյալ փափկացրել է գնահատականը
Այսօր մեկնարկած ԱԺ քառօրյայի ժամանակ կրկին անդրադառնալով Երևանի քաղաքապետ Տարոն Մագարյանի գիտական թեզի պաշտպանության ժամանակ Տնտեսագիտական համալսարանում լրագրողների աշխատանքը խոչընդոտելու դեպքին՝ Հ. Աբրահամյանը հայտարարել է.
–Դա ավելի շատ շինծու գործողություններ են եղել, և փորձել են ստվեր գցել քաղաքապետի վրա։
Հիշեցնենք, սակայն, որ ընդամենը մեկ ամիս առաջ Հովիկ Աբրահամյանը շատ ավելի կոշտգնահատականներ էր տալիս։
–Պետական քաղաքական չինովնիկը պետք է աշխատի բաց ու թափանցիկ։ Շատ զարմանալի է, որ լրագողներին արգելեցին լուսաբանել թեզի պաշտպանությունը։ Ին՞չ է եղել՝ Տարոն Մարգարյանը սխալ կխոսե՞ր, թող մի պահ էլ սխալ խոսեր: Սխալվում է նա, ով աշխատում է։ Չի սխալվում նա, ով չի աշխատում ու ոչինչ չի անում: Սխալ են արել, որ խոչընդոտել են լրագրողներին, լինի ռեկտորը, թե որևէ այլ անձ: Ես դատապարտում եմ և ինչ-որ ձևով կփորձեմ պարզել իրավիճակը։ Խոչընդոտելով լրագրողների աշխատանքը՝ ստվերել են իրենց գործը, իրենց մտադրությունը,-ասել էր Հ. Աբրահամյանը, ով նաև Երևանի տնտեսագիտական համալսարանի խորհրդի նախագահն է։
Հովիկ Աբրահամյանը Տարոն Մարգարյանի վերաբերյալ փափկացրել է գնահատականը
Այսօր մեկնարկած ԱԺ քառօրյայի ժամանակ կրկին անդրադառնալով Երևանի քաղաքապետ Տարոն Մագարյանի գիտական թեզի պաշտպանության ժամանակ Տնտեսագիտական համալսարանում լրագրողների աշխատանքը խոչընդոտելու դեպքին՝ Հ. Աբրահամյանը հայտարարել է.
–Դա ավելի շատ շինծու գործողություններ են եղել, և փորձել են ստվեր գցել քաղաքապետի վրա։
Հիշեցնենք, սակայն, որ ընդամենը մեկ ամիս առաջ Հովիկ Աբրահամյանը շատ ավելի կոշտ գնահատականներ էր տալիս։

7or.am