Լրահոս

03.02.2014 18:05


Մեկ շաբաթում բանկերի կողմից իրականացվել է 4,050,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք

Մեկ շաբաթում բանկերի կողմից իրականացվել է 4,050,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք

Հունվարի 29-ից փետրվարի 1-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 101,639,997 ԱՄՆ դոլար՝ 407.96 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 132,163,039 ԱՄՆ դոլար՝ 408.93 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 4,050,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք՝ 408.40 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում իրականացվել է 5,174,168 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք՝ 408.04 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայության փոխանցմամբ` արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 4,834,407 EUR՝ 554.53 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 12,353,257 EUR՝ 557.93 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 585,096,569 ՌԴ ռուբլի՝ 11.59 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 95,316,396 ՌԴ ռուբլի՝ 11.76 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:

Հունվարի 20-26-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 50.3 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 30.5 մլն ԱՄՆ դոլար:

Այս խորագրի վերջին նյութերը