Տնտեսական

03.02.2014 15:54


ԱԺ–ն քննարկում է գազի գնի ուսումնասիրման բազմակուսակցական հանձնաժողով ստեղծելու հարցը

ԱԺ–ն քննարկում է գազի գնի ուսումնասիրման բազմակուսակցական հանձնաժողով ստեղծելու հարցը

Այսօր ԱԺ ոչիշխանական 4 խմբակցությունները՝ ՀԱԿ–ը, ԲՀԿ–ն, ՀՅԴ–ն և «Ժառանգությունը», 49 ստորագրությամբ ԱԺ նախագահին են ներկայացրել գազի գնի ուսումնասիրման ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին որոշման նախագիծը։

ԱԺ կանոնակարգի համաձայն՝ այն, որպես արտահերթ հարց, մտել է խորհրդարանի օրակարգ և սկսել քննարկվել։

Հիմնական զեկուցող, ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն ընդգծել է, որ ինքը հանդես է գալիս 4 ոչիշխանական խմբակցությունների անունից։

Նա նաև հայտնել է, որ այդ հանձնաժողովի քննարկման հիմնական առարկան պետք է լինի այն, թե ինչպես է ձևավորվել այդ 300 մլն դոլար պարտքը, և ինչո՞ւ է սահմանին գտնվող և այնտեղի սպառողին հասնող գազի սակագնի տարբերությունն այդքան մեծ։

–Սա հայ ժողովրդի պատմության մեջ ամենախորհրդավոր և ամենագաղտնի արված պայմանագիրն է, և դա չբացահայտելն ուղղակի ամոթ է։ Այս ամենն արվել է գաղտնի, և մենք ուզում ենք բացահայտել այդ խորհրդավոր մթնոլորտը։ Ի՞նչ է նշանակում 30 տարով կնքել այսպիսի քաղաքական նվաստացուցիչ պայմանագիր,–հայտարարել է Ա. Մանուկյանը:

Նա ավելացրել է, որ էներգետիկայի նախարարն ուղղակի բառախաղով է զբաղված եղել՝ ասելով, թե սպառողների համար գազը չի թանկացել, իսկ իրականում այդ ընթացքում գազը թանկանում էր։

–Գների թանկացում 2011 թվականից տեղի է ունեցել 5 անգամ, բայց հանրությունը դրա մասին իմացել է միայն 2 անգամ։ Այդ ընթացքում գազը շուրջ 40%–ով թանկացել է,–նշել է Ա. Մանուկյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը