Լրահոս

03.02.2014 16:55


Ծաղկաձորի «Թթու ջուր» կոչվող տարածքում հայտնաբերվել է «ԱրմենՏել» ՓԲԸ-ի կոմերցիոն տնօրենի դին

Ծաղկաձորի «Թթու ջուր» կոչվող տարածքում հայտնաբերվել է «ԱրմենՏել» ՓԲԸ-ի կոմերցիոն տնօրենի դին

Ինչպես տեղեկացնում է shamshyan.com կայքը, այսօր՝ փետրվարի 3–ին, Ծաղկաձորի «Թթու ջուր» կոչվող տարածքում հայտնաբերվել է 35-ամյա Արչիլ Մաղրաձեի դին, որն «Արմենթել» ՓԲԸ-ում աշխատում էր որպես կոմերցիոն տնօրեն: Մաղրաձեի մահվան պատճառը կպարզվի դիակի դատաբժշկական փորձաքննությունից հետո: Թղթակցի փոխանցմամբ՝ ճոպանուղու մոտ հայտնաբերվել է Ա. Մաղրաձեին պատկանող «Hyundai» մակնիշի 010 ԼՕ 03 համարանիշի ավտոմեքենան: Որոնողական աշխատանքները տարվում են փետրվարի 2–ից. տեղեկություններ էին ստացվել, որ մի քաղաքացի անհետ կորել է:

Այս խորագրի վերջին նյութերը