ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գ. Խաչատրյանին
Ի գիտություն՝ ՀՀ վարչապետ Տ. Սարգսյանին
Հարգելի՛ պարոնայք,
Սույն թվականի հունվարի 24-ին ՀՀ սահմանադրական դատարանը, քննության առնելով ՀՀ ԱԺ պատգամավորների դիմումի հիման վրա «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի (այուսհետ` “Օրենք”) 5, 7, 8, 37, 38, 45 և 86-րդ հոդվածների սահմանադրականության վերաբերյալ գործով դիմումի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը, պաշտոնապես հրապարակեց իր աշխատակարգային որոշումը, համաձայն որի՝ մինչև գործի դատաքննության ավարտը կասեցրել է «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի և 86-րդ հոդվածի 3-րդ մասի գործողությունը:
Օրենքի 76-րդ հոդվածը պատասխանատվություն է սահմանում պարտադիր կուտակային վճարները չկատարելու կամ ուշացումով կատարելու: Իսկ 86-րդ հոդվածի 3-րդ մասը վերաբերում է պարտադիր կուտակային բաղադրիչի մասնակիցների կողմից մինչև 2014 թվականի հունվարի 1-ը կենսաթոշակային ֆոնդի և կենսաթոշակային ֆոնդի կառավարչի ընտրությանը:
Սա նշանակում է, որ այժմ պարտադիր կուտակային վճար կատարելու պարտավորություն ունեցող անձինք (այդ թվում նաև հարկային գործակալները) ընդհուպ մինչև դատաքննության ավարտը պատասխանատվություն չեն կրում կուտակային վճարները չկատարելու կամ ուշացումով կատարելու համար: Սա նշանակում է նաև, որ պարտադիր կուտակային բաղադրիչի մասնակիցների կողմից կեսաթաշակային ֆոնդերի և կենսաթոշակային ֆոնդի կառավարիչների ընտրություն չկատարելը չի կարող հանգեցնել համակարգչային մոդուլի միջոցով վերջիններիս համար ֆոնդի ընտրությանը, հետևաբար` Օրենքով նախատեսված կուտակային պարտադիր բաղադրիչի վրա հիմնված համակարգի մեկնարկը սույն թվականի հունվարի 1-ից դարձել է անհնարին:
Ավաղ, ՀՀ սահմանադրական դատարանի սույն աշխատակարգային որոշումը տարաբնույթ՝ ոչ միատեսակ ընկալման տեղիք է տվել: Որոշ գործատուներ 1974թ. հունվարի 1-ից հետո ծնված աշխատողների աշխատավարձերից արդեն իսկ կատարել են կուտակային կենսաթոշակի պարտադիր վճարի փոխանցում կամ հաշվարկել և պահել են գումարներն իրենց հաշվին:
Ստացվում է, որ ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշման ընդունման արդյունքում, վեճը տեղափոխվել է գործատու և աշխատող հարաբերությունների տիրույթ, որոնք պետք է փորձեն այսպես կոչված լեզու գտնել միմյանց հետ: Կգտնվեն աշխատողներ, ովքեր կարող են դա հաջողությամբ անել, իսկ ոմանք՝ ոչ: Այս երկու խմբերը խոցելի վիճակում են հայտնվել, քանի որ վախի ու հոգեբանական ճնշման արդյունքում համակերպվում են իրենց գործատուների կայացրած որոշումների հետ, որպեսզի չկորցնեն իրենց աշխատանքը, իսկ գործատուները՝ հարկային մարմինների հետ հարաբերվելիս հետագայում խնդիրներ չունենալու համար:
Ավելին, որոշ գործատուների կողմից արդեն իսկ կատարված պարտադիր կուտակային վճարների հետևանքով աշխատակիցները կարող են հետագայում կանգնել մեկ այլ խնդրի, այն է` վճարված գումարների հնարավոր անվերադարձվելիության խնդրի առաջ (այն դեպքում, եթե Սահմանադրական դատարանը ի վերջո որոշում կայացնի Օրենքի խնդրահարույց հոդվածները ՀՀ Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչելու մասին):
Թեև, մենք ընդունում ենք, որ ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշման ընդունումից հետո շարունակվում է գործողության մեջ մնալ Օրենքով սահմանված պարտադիր կուտակային բաղադրիչին մասնակցելու ընթացակարգերը, սակայն դա Հայաստանում կատարվում է վախի և ճնշման ազդեցության ներքո, մասնավորապես` անձանց ստիպում են ընտրել ֆոնդ և ֆոնդի կառավարիչ, իբրև թե աշխատողներն իրենք իրենց կամքով են ցանկանում որպեսզի իրենց աշխատավարձից կատարվեն համապատասխան վճարումը: Այնուամենայնիվ, այն անձանց համար, որոնք մինչև սույն թվականի հունվարի 1-ը չեն ընտրել ոչ մի ֆոնդ, Օրենքի կուտակային պարտադիր բաղադրիչը գործել չի կարող:
Մենք գտնում ենք նաև, որ քանի դեռ ՀՀ Սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշմամբ կասեցված է պարտադիր կուտակային վճարներ չկատարելու կամ ուշացումով կատարելու համար պատասխանատվության դրույթի գործողությունը, ապա որևէ գործատու կամ պարտադիր կուտակային վճարում կատարելու պարտավորություն ունեցող այլ անձ չի կարող պատասխանատվության ենթարկվել պարտադիր կուտակային պահում չկատարելու, ինչպես նաև այդ վճարումները չփոխանցելու համար:
Միևնույն ժամանակ, մենք պահանջում ենք, որպեսզի համապատասխան մարմինների կողմից, որևէ ուղղակի և անուղղակի ճնշում չգործադրվի այն անձանց վրա (ներառյալ գործատուների), ովքեր չեն կատարել և չեն կատարելու կուտակային պարտադիր վճարումները՝ Օրենքի 76-րդ, 86.3-րդ հոդվածների կասեցման ամբողջ ժամանակահատվածում:
Մեզ համար զարմանալի է, փոխարենը քայլեր ձեռնարկեք ՀՀ սահմանադրական դատարանի վերը նշված աշխատակարգային որոշման կատարումն ապահովելու ուղղությամբ, ցուցաբերում եք բացարձակ անգործություն:
Սույն դիմումով պահանջում ենք, որպեսզի դուք, որպես Օրենքով ճանաչված պետական լիազոր մարմիններ, Ձեր անմիջական լիազորությունների շրջանակում, կատարեք բոլոր անհրաժեշտ գործողությունները, (հարկ եղած դեպքում ընդունեք/փոփոխեք համապատասխան ենթաօրենսդրական ակտերը) և/կամ ձեր պաշտոնական լիազորություններն իրականացնելիս ցուցաբերեք անհրաժեշտ ձեռնպահություն, որպեսզի քաղաքացիները և իրավաբանական անձինք անարգել օգտվեն ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշմամբ պայմանավորված կուտակային պարտադիր վճարումները չկատարելու հնարավորությունից, հաշվի առնելով նաև այն, որ Օրենքի պարտադիր բաղադրիչին առնչվող հոդվածները ակնհայտ հակասում են ՀՀ սահմանադրությանը, և ներկայումս էլ վիճարկվում են ՀՀ սահմանադրական դատարանում:
Միևնույն ժամանակ, պահանջում ենք, որպեսզի դուք անհապաղ (սեղմ ժամկետում) որոշում կայացնեք էլեկտրոնային հաշվետվության ծրագրում փոփոխություն կատարելու մասին, այն է՝ հաշվետվության ձևից հանել պարտադիր կուտակային վճարների «դաշտը», ինչը ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշման հրապարակումից հետո դեռևս շարունակում է մնալ պարտադիր լրացման «դաշտ»:
Վերը թվարկվածն ապահովելու դեպքում գործատուներն ու աշխատողները հնարավորություն կունենան միատեսակ կիրառել խնդրո առարկա հանդիսացող Օրենքի գործողության մեջ գտնվող մյուս հոդվածների պահանջները, որոնք անմիջականորեն փոխկապակցված են նույն Օրենքի կասեցված հոդվածների հետ:
«Դ!ԵՄ ԵՄ». «ՍԴ որոշման կատարման վերաբերյալ»
ՀՀ ֆինանսների նախարար Դ. Սարգսյանին
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Ա. Ջավադյանին

«Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնող խումբ