Տիգրան Ուրիխանյան. «Օ՜, ո՛չ. լեցուն եմ եռանդով և պատրաստ պայքարել»
ԱԺ 4 ոչիշխանական խմբակցությունների նախաձեռնած գազի գնի վերաբերյալ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցի քննարկման ժամանակ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը պնդել է, որ ազնվության դեֆիցիտում հայտնված կառավարությունն իր իսկ կողմից հեղինակած, սցենարավորած և արդյունավետ ռեժիսուրայի արդյունքում բեմականացրած «աֆյոռաների» հետևանքով ստիպված եղավ խաբել։
Նրա խոսքերով՝ հենց սա է տեղի ունեցել գազի պարտքի գոյացման ընթացքում, և երբ բազմիցս հնչում էին հարցեր, թե ի՞նչ է կատարվում, պատասխանը, թե բանակցություններն են տեղի ունենում, բանակցություններ են տեղի ունենում և ևս մեկ անգամ՝ բանակցությունն են տեղի ունենում, նրա համար էր, որ մի օր ասեին՝ գիտե՞ք ինչ, հարգելի՛ քաղաքացիներ, ՀՀ–ին պատկանող «Հայռուսգազարդ»–ի 20%–ը՝ ձեր իսկ սեփականությունը, մենք հիմա տալու ենք այդ բանակցությունների արդյունքում։
Հենց վերոնշյալ ազնվությունն էլ ապահովելու համար Տ. Ուրիխանյանն անհրաժեշտ է համարում ժամանակավոր հանձնաժողովի ստեղծումը։
–Ես երբ ասում եմ, որ կառավարությունն ազնվության դեֆիցիտի մեջ է հայտնվել, իհարկե վարչապետական կայքերը նորից ինչ–որ բաներ են գրելու, օրինակ՝ Տիգրան Ուրիխանյանը երազ է տեսել կամ տրամադրության անկում ունի։ Օ՜, ո՛չ. նորից պիտի հնչեցնեմ, որ իմ տրամադրությունը բավականին բարձր է, որովհետև լեցուն եմ եռանդով և պատրաստակամ՝ ազնվության դեֆիցիտի և դա ծնողների դեմ պայքարելու։ Կոչ եմ անում քաղաքական մեծամասնությանը կողմ քվեարկել ԱԺ 4 խմբակցությունների նախաձեռնությանը, որպեսզի ազնվության դեֆիցիտի դեմ պայքարենք միասնաբար,–ընդգծել է ԲՀԿ–ական պատգամավորը։

7or.am