Բաց նամակ արցախյան գոյամարտի հերոսի տղաներից Սերժ Սարգսյանին
Մենք՝ Արթուր և Ցոլակ Ավետիսյաններս, 1992թ. արցախյան պատերազմի ժամանակ անհայտ կորած Արաբո և Արծիվ-13 ջոկատներում կամավոր անդամագրված ԳագիկԱվետիսյանի որդիները, Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի ղեկավարի որոշմամբ՝ 2005թ. փետրվարի 24-ից հերթագրված ենք բնակարանային կարիք ունեցողների 10%-ի խմբում:
2008թ. հուլիսի 7-ին ՀՀ ՊՆ ԶՍՊ վարչության պետ Ս.Հարությունյանի կողմից ստացված գրության համաձայն, 2003թ. բնակարանային հաշվառման մեջ գտնվող զոհված ¥մահացած¤ և հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիքների բնակարանային խնդիրները լուծելուց հետո, կանդրադառնան մեր հարցին:
2012թ. դեկտեմբերի 10-ին, նույն վարչությունից գրություն ենք ստացել,որ 34 հոդվածի համաձայն «զոհված ¥մահացած¤ ևհաշմանդամդարձածզինծառայողներիչափահասերեխաներըչենհամարվումընտանիքիանդամ»: Բայց մենք բնակարանի իրավունք ձեռք ենք բերել անչափահաս տարիքում, և մեր մեղքով չէ, որ մինչև մեր չափաս դառնալը մեզ չեք ապահովել բնակարանով, և խախտել ու ոտնահարել եք մեր իրավունքները:
Մեծարգո նախագահ, ինչքան մենք հասկանում ենք, ըստ կառավարության ընդունած օրենքի, մենք զրկվում ենք բնակարանային իրավունքից, կամ էլ ստանում ենք ձևական իրավունք, որով չենք իմանում բնակարան կստանանք մոտավորապես 100 տարի հետո, թե… Դրանով էլ մեր կառավարությունը և ՀՀ պաշտպանության նախարարությունը ոտնահարում են ազգային հերոսների և նրանց երեխաների իրավունքները, այդպես «մեծարելով» ազգային հերոսներին:
Իսկ մեր հերթական դիմումից հետո 2013թ. մարտի 18-ին ՀՀ ՊՆ ԶՍՊ վարչությունից ստացել ենք նույն 2008թ-ի դիմումի պատասխանը, որ ապացուցում է վարչության անտարբերությունը մեր հարցի վերաբերյալ:
Նշենք նաև, որ 1998թ-ին մեր մայրը հրաժարվել է մեզանից, և մենք գտնվել ենք մեր հորեղբոր խնամքի տակ, չունենք և չենք ունեցել անշարժ գույք հանդիսացող ոչ մի սեփականություն: Արդեն 3 տարի և ավելմենք ամուսնացած ենք ևապրումենքառանձին վարձով, դժվար սոցիալական պայմաններում: Չունենք ոչ մի օգնող, ընտանիքի ամբողջ հոգսը, տան վարձը մեր ուսերին է, իսկ մենք չենք կարողացել ստանալ նորմալ կրթություն, հետևաբար նորմալ աշխատանք: Նման սոցիալական պայմաններում շուտով` 2 ամսից կծնվի ազգային հերոսի առաջնեկ թոռը, և չենք պատկերացնում, ինչպես ենք ապահովելու նրա համար նորմալ պայմաններ:
Մեծարգո պարոն նախագահ, խնդրում ենք միջամտեք այս հարցին,որովհետև, որպես ՀՀ քաղաքացիներ, այլևս չենք կարող հանդուրժել նման վերաբերմունք, և այսպիսի սոցիալական վատ պայմաններում այլևս ապրել չենք կարող, իսկ եթե պետք է այսպես շարունակվի, մենք ի վիճակի չենք ապրել մեր հոր պաշտպանած երկրում:
Բաց նամակ արցախյան գոյամարտի հերոսի տղաներից Սերժ Սարգսյանին
Մենք՝ Արթուր և Ցոլակ Ավետիսյաններս, 1992թ. արցախյան պատերազմի ժամանակ անհայտ կորած Արաբո և Արծիվ-13 ջոկատներում կամավոր անդամագրված Գագիկ Ավետիսյանի որդիները, Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի ղեկավարի որոշմամբ՝ 2005թ. փետրվարի 24-ից հերթագրված ենք բնակարանային կարիք ունեցողների 10%-ի խմբում:
2008թ. հուլիսի 7-ին ՀՀ ՊՆ ԶՍՊ վարչության պետ Ս.Հարությունյանի կողմից ստացված գրության համաձայն, 2003թ. բնակարանային հաշվառման մեջ գտնվող զոհված ¥մահացած¤ և հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիքների բնակարանային խնդիրները լուծելուց հետո, կանդրադառնան մեր հարցին:
2012թ. դեկտեմբերի 10-ին, նույն վարչությունից գրություն ենք ստացել,որ 34 հոդվածի համաձայն «զոհված ¥մահացած¤ և հաշմանդամ դարձած զինծառայողների չափահաս երեխաները չեն համարվում ընտանիքի անդամ»: Բայց մենք բնակարանի իրավունք ձեռք ենք բերել անչափահաս տարիքում, և մեր մեղքով չէ, որ մինչև մեր չափաս դառնալը մեզ չեք ապահովել բնակարանով, և խախտել ու ոտնահարել եք մեր իրավունքները:
Մեծարգո նախագահ, ինչքան մենք հասկանում ենք, ըստ կառավարության ընդունած օրենքի, մենք զրկվում ենք բնակարանային իրավունքից, կամ էլ ստանում ենք ձևական իրավունք, որով չենք իմանում բնակարան կստանանք մոտավորապես 100 տարի հետո, թե… Դրանով էլ մեր կառավարությունը և ՀՀ պաշտպանության նախարարությունը ոտնահարում են ազգային հերոսների և նրանց երեխաների իրավունքները, այդպես «մեծարելով» ազգային հերոսներին:
Իսկ մեր հերթական դիմումից հետո 2013թ. մարտի 18-ին ՀՀ ՊՆ ԶՍՊ վարչությունից ստացել ենք նույն 2008թ-ի դիմումի պատասխանը, որ ապացուցում է վարչության անտարբերությունը մեր հարցի վերաբերյալ:
Նշենք նաև, որ 1998թ-ին մեր մայրը հրաժարվել է մեզանից, և մենք գտնվել ենք մեր հորեղբոր խնամքի տակ, չունենք և չենք ունեցել անշարժ գույք հանդիսացող ոչ մի սեփականություն: Արդեն 3 տարի և ավել մենք ամուսնացած ենք և ապրում ենք առանձին վարձով, դժվար սոցիալական պայմաններում: Չունենք ոչ մի օգնող, ընտանիքի ամբողջ հոգսը, տան վարձը մեր ուսերին է, իսկ մենք չենք կարողացել ստանալ նորմալ կրթություն, հետևաբար նորմալ աշխատանք: Նման սոցիալական պայմաններում շուտով` 2 ամսից կծնվի ազգային հերոսի առաջնեկ թոռը, և չենք պատկերացնում, ինչպես ենք ապահովելու նրա համար նորմալ պայմաններ:
Մեծարգո պարոն նախագահ, խնդրում ենք միջամտեք այս հարցին,որովհետև, որպես ՀՀ քաղաքացիներ, այլևս չենք կարող հանդուրժել նման վերաբերմունք, և այսպիսի սոցիալական վատ պայմաններում այլևս ապրել չենք կարող, իսկ եթե պետք է այսպես շարունակվի, մենք ի վիճակի չենք ապրել մեր հոր պաշտպանած երկրում:
Կանխավ շնորհակալություն
Հարգանքներով` Արթուր և Ցոլակ Ավետիսյաններ