«Անկախ» լրատվամիջոցների համար երեկ տոն էր։ Բանն այն է, որ դրանք ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին հարցեր տալու հնարավորություն էին ստացել։ Իսկ դա նշանակում էր, որ լիքը «լավաշներ» թխելու պատվերներ կստանային «վերևից», ինչն էլ սոցիալ–տնտեսական այս ծանր պայմաններում և կոմունալ վճարների բարձրացման պարագայում պարզապես փրկօղակ է։ Այդպես էլ եղավ։
Ծառուկյանն ընդամենը երկու նախադասություն է ասել։ Ռոբերտ Քոչարյանի վերադարձի պահով խորհուրդ է տվել լրագրողներին դիմել հենց իրեն՝ ՀՀ երկրորդ նախագահին, իսկ ներքաղաքական ու ԲՀԿ–ին վերաբերող հարցերին խոստացել է անդրադառնալ առաջիկայում կայանալիք համագումարի ժամանակ։
Ահա այս երկու նախադասությունները լիքը «քոմենթի» հնարավորություն էին տվել «անկախներին», դրանց գրածները տարածող «ֆեյքերին» ու «սութի» վերլուծաբաններին։ «Մուտիլովկաների» ստեղծման և տարածման մեխանիզմն աշխատում էր ամբողջ թափով։
Ի դեպ, «մուտիլովկաներ» ստեղծելն ու տարածելը, այսինքն՝ «գեբելսյան» քարոզչամեքենան միակ բանն է, որը հաջողվել է Բաղրամյան 26–ին վերջին վեց տարիների ընթացքում։ Այդ առումով ցուցանիշներն անգերազանցելի են՝ ի տարբերություն մեր երկրի արտաքին քաղաքական ու սոցիալ–տնտեսական ոլորտներում արձանագրված արդյունքների։
Ինչ վերաբերում է «մուտիլովկայի» գործիքի վերածված «անկախ» լրագրողներին, ապա նրանք թող հարցեր ուղղեն իրենց շեֆերին ու պարզեն, թե ո՞ւմ հաշվին է Կորեայում տժժացել Սերժ Սարգսյանը, և ինչո՞ւ էր դա գաղտնի պահվում մինչև կորեական մամուլի հրապարակումը։ Թող պարզեն նաև, թե ի՞նչ եղան ՀՀ–ի հաշվին վերցված միլիարդավոր վարկերը, ո՞ւմ մոտ հայտնվեցին 700 միլիոն դոլարի հասնող պահուստային միջոցները, որոնք փոշիացվեցին ֆիքսված փոխարժեքային քաղաքականության ընթացքում, ինչո՞ւ օֆշորային սկանդալից հետո վարչապետ Տիգրան Սարգսյանը շարունակում է «Հայկական աշխարհ» կառուցել, այլ ոչ թե հուշեր գրել, ինչո՞ւ գազը էժանով առնում ու թանկ գնով վաճառում են ՀՀ քաղաքացիներին, ի՞նչ եղավ Իշխան Զաքարյանի հաշվետվությունը, «Որոտանի» կասկադն ամերիկացիներին վաճառելուց «ատկատը» ինչքա՞ն է կազմել, և ո՞վ է իրականում գնել այդ ՀԷԿ–ը, ինչո՞ւ է Հայաստանն աղքատանում, բայց իշխանավորների անձնական եկամուտները շատանում են, ինչպե՞ս «արևմտամետ» Սերժ Սարգսյանը հայտնվեց Մաքսային միության «չուլանում» և այլն, և այլն, և այլն։
Մի խոսքով, կան շատ հարցեր, որոնք կարող են «անկախները» ճշտել ու նաև հասկանալ, թե արդյոք Սերժ Սարգսյանը պատրաստվում է «սահմանադրական բարեփոխումներ» կոչվածի միջոցով վերարտադրվել վարչապետի՞ կարգավիճակով, թե՞ որոշել է իր սիրելի Իլհամ Ալիևի պես հավերժ սուլթան ինքնահռչակվել։
Ահա այս հարցերը պետք է հետաքրքրեն լրագրողներին, այլ ոչ թե «մուտիլովկաները»։
Երկու նախադասություն և լիքը «քոմենթ»

Կարեն Հակոբջանյան