Վահե Էնֆիաջյանը Կարեն Ավագյանին. «Ժամանակակից ծաղրածուների IQ–ն այնքան էլ բարձր չէ» (տեսանյութ)
–Ինչպես տեսնում ենք, ժամանակակից ծաղրածուների IQ–ն այնքան բարձր չէ, ինչքան նախկինում, երբ թագավորները պահում էին, որպեսզի իրենց զվարճացնեին և հաճոյանային,–ԱԺ այսօրվա իր ելույթում հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը։
–Պետք է անդրադառնամ հարգելի Կարեն Ավագյանին, ով նաև հանդիսանում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի պատասխանատուն։ Մի փոքր թվերով խոսեմ, և աճպարարությունն արդեն իսկ ակնհայտ կլինի, թե ում կողմից է իրականացվում։ Հայտնի հիմնադրամի կողմից տնօրինվում է շուրջ 518 մլն դրամ երիտասարդական քաղաքականություն իրականացնելու համար, այնինչ պետական երիտասարդական քաղաքականությանը հատկացվում է շուրջ 180 մլն դրամից պակաս գումար։ Եթե նկատում եք, սա վիրավորանք չի, սա ընդամենը փաստեր են, և լավ կլիներ՝ տղամարդկություն ունենալ, տղային վայել ձևի մեջ, եթե մի բան էլ ասում ես, պատասխանը մնաս, լսես,–ՀՀԿ–ական պատգամավորին ասել է Վ. Էնֆիաջյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։
7or.am