ԱԺ–ում լրագրողների հարցերին է պատասխանել ՀԱԿ խմբակցության քարտուղար ԱրամՄանուկյանը
-Ի՞նչ եք կարծում՝ արդյոք Աշոտ Սուքիասյանին օֆշորային մեքենայությունների միակ մեղավոր ճանաչելը փո՞րձ չէ՝ փակել այդ սկանդալը։.
- Համատարած «օֆշոր» է, ներսում, դրսում, բոլոր բնագավառներում: Որտեղ ձեռք ես տալիս, մի քիչ խորանում ես, հիասթափություն ես ապրում, զայրույթ ես ապրում: Ձեռքից գնացող երկիր է... Ամեն ինչ բարձիթողի վիճակում է: Երկու օր է՝ քննարկում ենք էներգետիկայի նախարարության խնդիրը, որևէ մեկը չի ուզում պատասխանի, արդարանա, հակադրվի: Ես չեմ զգացել նման բան: Անձրև է, իրենց համար անձրև է: Սա թուք ու մուր չի: Էլ ի՞նչ է պետք այս երկրում, ի՞նչ գործընթացներ են պետք, որ Սերժ Սարգսյանը քնից արթնանա ու ասի, թե այս ի՞նչ է կատարվում, եկե՛ք կարգավորենք, ճիշտ են ասում, սխալ են ասում... Ինձ մոտ այն տպավորությունն է, որ մենք դատարկության մեջ ենք:
-Ոչիշխանական ուժերի համախմբումն արդյոք չի՞ կարող լինել այդ լույսը։
- Իսկապես: Շատ լավ ձևակերպում է, թեպետ մի քիչ սենտիմենտալ է հնչում, բայց այս գաղջի մեջ 4 ընդդիմադիր քաղաքական ուժերի համատեղ աշխատանքը հեռանկար ունի: Շատ ուրախ եմ, որ այսօր 4 ոչիշխանական խմբակցությունները նույն կերպ արտահայտվեցին, բոլորն անկեղծ էին: Ես հիշում եմ Նաիրա Զոհրաբյանի, Արմեն Ռուստամյանի, Ռուբեն Հակոբյանի ելույթները: Երեքն էլ փաստարկված էին, գրագետ ու անկեղծ: Մարդիկ բարձրաձայնեցին խնդիրը և ասացին լուծումները: Սա շատ լավ խորհրդարանական աշխատանքի մեթոդ է, հույս արթնացնող, հեռանկարային:
Ոչիշխանական խբակցությունների բարեհաջող համագործակցության արդյունքում հանրապետականները կճեղքվեն և ճնշմանը չեն դիմանա, արդեն չեն դիմանում: Մենք՝ ոչիշխանական ուժերս, խոսել ենք հանրապետական տարբեր անդամների հետ, և չզարմանաք՝ իրենք էլ են մտածում այնպես, ինչպես մենք ենք մտածում: Մի օր չեն դիմանալու, մի օր պայթելու են, և դա կլինի, կարծում եմ, մեր աշխատանքի արդյունքը:
-Ի՞նչ քայլեր են ձեռնարկվելու, եթեգազի գնի ուսումնասիրման վերաբերյալ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու որոշման նախագիծը չընդունվի, առավել ևս, որ հանրապետական պատգամավորներն արդեն իսկ նշել են դեմ քվեարկելու մասին:
-Ես դեռ հույս ունեմ, դեռ կարծում եմ, կաշխատեմ, կփորձեմ, որ իրենք քվեարկեն, կամ չխանգարեն քվեարկելու, որպեսզի ստեղծվի այդ հանձնաժողովը: Իրականում դա իրենց դեմքը փրկելու միջոց է: Երբ հնարավորություն է տրված մաքրվելու, արժանապատիվ երևալու, պետք է օգտվել այդ հնարավորությունից: Հիմա հանրապետականները պետք է որոշեն հետագա իրենց քայլերը: Փրկե՞լ իրենց դեմքը, թե ոչ...
Կրկին դիմում եմ խորհրդարանական մեծամասնությանը և հորդորում, որ ճիշտ ճանապարհով գնան, ընդառաջ գնան խնդիրը լուծելու համար: Դրանից իրենք կշահեն, բոլորը կշահեն: Կտուժեն հանցագործությունը կատարած մի քանի հոգի, բնական է՝ այդպես էլ պետք է լինի:
Արամ Մանուկյան. «Համատարած «օֆշոր» է... »
ԱԺ–ում լրագրողների հարցերին է պատասխանել ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը
-Ի՞նչ եք կարծում՝ արդյոք Աշոտ Սուքիասյանին օֆշորային մեքենայությունների միակ մեղավոր ճանաչելը փո՞րձ չէ՝ փակել այդ սկանդալը։.
- Համատարած «օֆշոր» է, ներսում, դրսում, բոլոր բնագավառներում: Որտեղ ձեռք ես տալիս, մի քիչ խորանում ես, հիասթափություն ես ապրում, զայրույթ ես ապրում: Ձեռքից գնացող երկիր է... Ամեն ինչ բարձիթողի վիճակում է: Երկու օր է՝ քննարկում ենք էներգետիկայի նախարարության խնդիրը, որևէ մեկը չի ուզում պատասխանի, արդարանա, հակադրվի: Ես չեմ զգացել նման բան: Անձրև է, իրենց համար անձրև է: Սա թուք ու մուր չի: Էլ ի՞նչ է պետք այս երկրում, ի՞նչ գործընթացներ են պետք, որ Սերժ Սարգսյանը քնից արթնանա ու ասի, թե այս ի՞նչ է կատարվում, եկե՛ք կարգավորենք, ճիշտ են ասում, սխալ են ասում... Ինձ մոտ այն տպավորությունն է, որ մենք դատարկության մեջ ենք:
-Ոչիշխանական ուժերի համախմբումն արդյոք չի՞ կարող լինել այդ լույսը։
- Իսկապես: Շատ լավ ձևակերպում է, թեպետ մի քիչ սենտիմենտալ է հնչում, բայց այս գաղջի մեջ 4 ընդդիմադիր քաղաքական ուժերի համատեղ աշխատանքը հեռանկար ունի: Շատ ուրախ եմ, որ այսօր 4 ոչիշխանական խմբակցությունները նույն կերպ արտահայտվեցին, բոլորն անկեղծ էին: Ես հիշում եմ Նաիրա Զոհրաբյանի, Արմեն Ռուստամյանի, Ռուբեն Հակոբյանի ելույթները: Երեքն էլ փաստարկված էին, գրագետ ու անկեղծ: Մարդիկ բարձրաձայնեցին խնդիրը և ասացին լուծումները: Սա շատ լավ խորհրդարանական աշխատանքի մեթոդ է, հույս արթնացնող, հեռանկարային:
Ոչիշխանական խբակցությունների բարեհաջող համագործակցության արդյունքում հանրապետականները կճեղքվեն և ճնշմանը չեն դիմանա, արդեն չեն դիմանում: Մենք՝ ոչիշխանական ուժերս, խոսել ենք հանրապետական տարբեր անդամների հետ, և չզարմանաք՝ իրենք էլ են մտածում այնպես, ինչպես մենք ենք մտածում: Մի օր չեն դիմանալու, մի օր պայթելու են, և դա կլինի, կարծում եմ, մեր աշխատանքի արդյունքը:
-Ի՞նչ քայլեր են ձեռնարկվելու, եթե գազի գնի ուսումնասիրման վերաբերյալ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու որոշման նախագիծը չընդունվի, առավել ևս, որ հանրապետական պատգամավորներն արդեն իսկ նշել են դեմ քվեարկելու մասին:

7or.am