Փետրվարի 5-ին, ժամը 04.10-ին տեղեկություն է ստացվել, որ միջհամայնքային Հ-26 ավտոճանապարհի Նոյեմբերյան-Բագրատաշեն հատվածում (10-րդ կմ) «տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան կողաշրջվել է, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Վոլկսվագեն վենտո» մակնիշի 33SD960 պետհամարանիշով ավտոմեքենան կողաշրջվել է, ինչից՝ վարորդ Ա. Ա.-ը ( ծնվ. 1978թ.), մինչ հրշեջ-փրկարարների դեպքի վայր հասնելը, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է «Նոյեմբերյանի» ԲԿ: Բժիշկները տուժածի վիճակը գնահատել են միջին ծանրության: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և դադարեցրել գազի արտահոսքը:
Ավտոմեքենան կողաշրջվել է
Փետրվարի 5-ին, ժամը 04.10-ին տեղեկություն է ստացվել, որ միջհամայնքային Հ-26 ավտոճանապարհի Նոյեմբերյան-Բագրատաշեն հատվածում (10-րդ կմ) «տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան կողաշրջվել է, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Վոլկսվագեն վենտո» մակնիշի 33SD960 պետհամարանիշով ավտոմեքենան կողաշրջվել է, ինչից՝ վարորդ Ա. Ա.-ը ( ծնվ. 1978թ.), մինչ հրշեջ-փրկարարների դեպքի վայր հասնելը, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է «Նոյեմբերյանի» ԲԿ:
Բժիշկները տուժածի վիճակը գնահատել են միջին ծանրության:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և դադարեցրել գազի արտահոսքը: