Լրահոս

05.02.2014 10:13


«Գրիգորյան եղբայրները սպառնացել են «Գրին քարտ» շահած Արարատի քաղաքապետին»

«Գրիգորյան եղբայրները սպառնացել են «Գրին քարտ» շահած Արարատի քաղաքապետին»

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է.

«Վերջերս մամուլում լուրեր շրջանառվեցին այն մասին, որ Արարատի նորընտիր քաղաքապետ Հայկ Հայկյանը ամերիկյան «Գրին քարտ» է շահել և պատրաստվում է մեկնել ԱՄՆ։ Հետագայում Արարատի քաղաքապետը հերքեց այդ լուրը՝ ասելով, որ նման բան չկա, և սուտ են «Գրին քարտ» շահելու և ընտանիքով ԱՄՆ տեղափոխվելու մասին լուրերը։

«Չի» աղբյուրների փոխանցմամբ՝ Արարատի քաղաքապետն իրոք «Գրին քարտ» շահել է։
Նրա մեկնելուն խանգարել են Հայկյանի հովանավորներ Գրիգորյան եղբայրները՝ Արարատի մարզպետն ու Աժ պատգամավոր Արայիկ Գրիգորյանը։ Նրանք սպառնացել են վերջինիս և պարտադրել չհեռանալ երկրից։ Հիշեցնենք, որ Արարատի մարզպետն ու «Ավշարի» սեփականատեր Արայիկ Գրիգորյանը հսկայական գումարներ էին ծախսել, որպեսզի Հայկյանը, այսինքն՝ ՀՀԿ թեկնածուն, հաղթող դուրս գա ԲՀԿ թեկնածուի դեմ պայքարում»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Այս խորագրի վերջին նյութերը