Աշխարհ

05.02.2014 10:25


«Ալ–Քաիդան»՝ ԱՄՆ-ի գլխավոր արտաքին վտանգ

«Ալ–Քաիդան»՝ ԱՄՆ-ի գլխավոր արտաքին վտանգ

Եմենում կենտրոնացած «Ալ-Քաիդան Արաբական թերակղզում» ահաբեկչական խմբավորումը ԱՄՆ–ի համար գլխավոր արտաքին վտանգն է։ Այդ մասին հայտարարել է Միացյալ Նահանգների ազգային հետախուզության ղեկավար Ջեյմս Քլեփերը։ Այս մասին գրում է «Վզգլյադ»-ը։

Նա համոզմունք է հայտնել, որ «Ալ-Քաիդա» միջազգային ահաբեկչական ցանցի ներկայիս ներուժը բավարար չէ ԱՄՆ-ի տարածքում սեպտեմբերի 11-ի կարգի ահաբեկչական գործողություններ իրականացնելու համար։ Այնուհանդերձ, Քլեփերը նշել է, որ «Ալ-Քաիդան Արաբական թերակղզում» խմբավորումն այսօր ունի բոլոր հնարավորությունները լայնածավալ ահաբեկչական հարձակում իրականացնելու համար։

Այս խորագրի վերջին նյութերը