Աշխարհ

05.02.2014 10:40


Օլանդի ընկերուհին նոր հայց է ներկայացրել «CLOSER» ամսագրի դեմ

Օլանդի ընկերուհին նոր հայց է ներկայացրել «CLOSER» ամսագրի դեմ

Արևմտյան լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ֆրանսիական դատախազությունը հետաքննություն է սկսել «CLOSER» ամսագրի դեմ, որին Ֆրանսիայի նախագահ Օլանդի ընկերուհի Ժյուլի Գայեն մեղադրել էր իր անձնական կյանքի նկատմամբ ոտնձգությունների մեջ։ Ինչպես երեքշաբթի հայտնել է «Le Monde» թերթը, դերասանուհին դատարան է դիմել ամսագրի գլխավոր էջում հրապարակված լուսանկարների համար, որտեղ նա սեփական ավտոմեքենայի ղեկին է։ Ֆրանսիական օրենսդրության համաձայն՝ մեքենան համարվում է «անձնական վայր», որտեղ ներխուժումը քրեորեն հետապնդվում է։ «Մեղքն» ապացուցվելու դեպքում «Closer» ամսագիրը ստիպված կլինի վճարել Գայեին 45 հազար եվրո՝ որպես բարոյական վնասի փոխհատուցում, իսկ լուսանկարների հեղինակը կդատապարվի մեկ տարվա ազատազրկման։

Այս խորագրի վերջին նյութերը