Լրահոս

05.02.2014 11:07


Հյուսիսային և Հարավային Կորեաները քննարկել են բաժանված ընտանիքների հանդիպման մանրամասները

Հյուսիսային և Հարավային Կորեաները քննարկել են բաժանված ընտանիքների հանդիպման մանրամասները

Հյուսիսային և Հարավային Կորեայի ներկայացուցիչները չորեքշաբթի սկսել են բանակցությունները` քննարկելով Կորեական պատերազմի (1950-1953թթ.) հետևանքով բաժանված ընտանիքների հանդիպումների կազմակերպումը։ Կճշտվեն այդ ընտանիքների հանդիպման հստակ ժամկետները, կողմերը կորոշեն նաև բարեկամների բնակեցման վայրը հանդիպման ընթացքում։

Բաժանված ընտանիքների առաջին հանդիպումը տեղի է ունեցել 1985–ին, որից հետո 15 տարի նմանատիպ իրադարձություններ տեղի չեն ունեցել, և վերականգնվել են միայն 2000–ին։ Մինչև 2010–ը կարողացել է հանդիպել 3829 ընտանիք, ևս 557–ը՝ տեսահաղորդակցական կապով։ Այս մասին տեղեկացնում է «РИА Новости»–ին։

Այս խորագրի վերջին նյութերը