Լրահոս

05.02.2014 11:45


Թայլանդի խորհրդարանական ընտրություններում անվավեր է ճանաչվել քվեաթերթիկների 12%–ը

Թայլանդի խորհրդարանական ընտրություններում անվավեր է ճանաչվել քվեաթերթիկների 12%–ը

Թայլանդում փետրվարի 2-ին կայացած խորհրդարանական ընտրություններում անվավեր է ճանաչվել քվեաթերթիկների 12, 05% -ը։ ԿԸՀ–ն խոստացել է հրապարակել ընտրությունների պաշտոնական արդյունքները, երբ լրացուցիչ քվեարկություն կանցկացվի այն շրջաններում, որտեղ դրանք խափանվել էին։ Տարբեր պատճառներով քվեարկությունը հարավային ինը շրջաններում տեղի չի ունեցել, ևս իննում փակվել են որոշ ընտրատեղամասեր։ Առանց որևէ խնդրի ընտրություններ են կայացել 59 շրջաններում առկա 77-ից։ «Պիա Թայ» կառավարող կուսակցությունը՝ Յինգլակ Չինավատի գլխավորությամբ, կարողացել է ստանալ 300 պատգամավորական տեղ ապագա խորհրդարանում առկա 500-ից։ Փոխվարչապետ Փոնգթխեպ Թխեպկանչանը պահանջել է ԿԸՀ–ից արագ ավարտել հաշվարկները, որպեսզի Ազգային ժողովի առաջին նստաշրջանը կայանա մարտի 4–ին։ Չնայած այդ պահանջին՝ ԿԸՀ–ն խորապես համոզված է, որ այդքան արագ հնարավոր չի լինի ավարտել հաշվարկները։ ԿԸՀ–ն նշել է նաև, որ ընտրություններից հետո երկրի քաղաքական պատկերը չի փոխվել։ Հետևաբար, կարող են նորից ցույցեր լինել։ Այս մասին տեղեկացնում է «ИТАР–ТАСС»-ը։

Այս խորագրի վերջին նյութերը