Լրահոս

05.02.2014 12:22


Երևանում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին դիմավորել են բողոքի գործողությամբ

Երևանում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին դիմավորել են  բողոքի գործողությամբ

Այսօր ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական և ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունների անդամները ԱԳՆ շենքի դիմաց բողոքի գործողությամբ դիմավորել են Երևան ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։ Ակցիան իրականացվել է ընդդեմ հրադադարի խախտման դեպքերի վերաբերյալ համանախագահների չեզոք դիրքորոշման։

Համանախագահներ Իգոր Պոպովին, Ջեյմս Ուորլիքին ու Ժակ Ֆորին, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին ակցիայի մասնակիցները դիմավորել են «Ո՛չ կեղծավոր քաղաքականությանը», «Ո՛չ երկակի ստանդարտներին» վանկարկումներով։

Այս խորագրի վերջին նյութերը