Լրահոս

05.02.2014 12:39


Ֆիննախը փորձում է հստակեցնել

Ֆիննախը փորձում է հստակեցնել

Հունվարի 29-ին հրավիրված մամուլի ասուլիսում ֆինանսների նախարարն ասել էր հետևյալը. «2013թ.-ի պետական բյուջեի վերջնական արդյունքները դեռևս ամփոփված չեն, որովհետև մենք դեռ ստանում ենք համապատասխան հաշվետվություններ ծրագրի իրականացման գրասենյակներից և մի շարք այլ կառույցներից, որոնց տվյալներն ամփոփում ենք պետական բյուջեում: Բայց նախնական տվյալներով՝ ունենալու ենք դեֆիցիտ: Դեֆիցիտի այս պահի ցուցանիշը ես ճշգրիտ չեմ կարող ասել, կարծում եմ, այն տատանողական կլինի 1.6-1.8%-ի չափով համախառն ներքին արդյունքում»:

Ավելի ուշ «Արմինֆո» գործակալության թղթակցի հարցին ի պատասխան՝ ֆինանսների նախարարությունից հենց նույն 1.6-1.8 % ցուցանիշն են վերահաստատել՝ հավելելով, որ Ազգային վիճակագրական ծառայության նախնական ցուցանիշների մեջ դեռևս արտացոլված չեն արտաքին դրամական միջոցները:

Հրապարակման մեջ «Արմինֆո»-ի լրագրողը ներկայացրել էր ԱՎԾ-ի հրապարակած դեֆիցիտի ցուցանիշը՝ առանց վերը նշված միջոցների ու նաև սեփական հաշվարկները կատարել:

ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Այս խորագրի վերջին նյութերը