Շանթ Հարությունյանի որդին ու նրա ուսուցիչը դիմել են ոստիկանություն
Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը, եւ նրա ուսուցիչ Շահեն Հ.-ն դիմել են ոստիկանություն:
Ոստիկանության մամուլի հաղորդագրության մեջ ասված է.
«Փետրվարի 4-ին՝ ժամը 19.55-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժին է դիմել 57-ամյա Հրաչյա Գ.-ն եւ հաղորդում տվել, որ նույն օրը՝ ժամը 14.05-ի սահմաններում, թիվ 139 ավագ դպրոցի աշակերտներից մեկը` 15-ամյա Շահեն Հ.-ն, զինպատրաստության դասասենյակում աշակերտական աթոռով հարվածել է իր գլխին եւ պատճառել վնասվածք:
Նույն օրը՝ ժամը 21.30-ին, Շ. Հ.-ն ոստիկանությունում հաղորդում է տվել, որ ժամը 14.00-ի սահմաններում թիվ 139 ավագ դպրոցի ռազմագիտության դասարանում զինղեկ Հրաչյա Գ.-ն ձեռքով երկու անգամ հարվածել է իր կրծքավանդակին եւ պատճառել ֆիզիկական ցավ:

Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:
Կատարվում է հետաքննություն»: