Լրահոս

05.02.2014 13:14


Նաիրա Զոհրաբյան. «Գրիգոր Գրիգորյանին կփոխարինի Աբրահամ Մանուկյանը»

Նաիրա Զոհրաբյան. «Գրիգոր Գրիգորյանին կփոխարինի Աբրահամ Մանուկյանը»

ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը «7օր»–ին պարզաբանել է, որ իրենց խմբակցության անդամ Գրիգոր Գրիգորյանը շարունակում է պատգամավոր մնալ։

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ԱԺ այսօրվա քառօրյայում խորհրդարանի նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտնել էր, որ Գրիգոր Գրիգորյանն ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնից հրաժարականի դիմում է ներկայացրել։

–Գրիգոր Գրիգորյանն ընդամենը հրաժարական է ներկայացրել հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնից։ Նա մնում է պատգամավոր, նա մնում է այդ հանձնաժողովում։ Քանի որ Դոնթի բանաձևով այդ հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում թեկնածու ներկայացնելու իրավասությունը տրված է «Բարգավաճ Հայաստանին», մենք ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում արդեն ներկայացրել ենք Աբրահամ Մանուկյանի թեկնածությունը,–«7օր»–ին ասել է Ն. Զոհրաբյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը