Տնտեսական

05.02.2014 15:33


ՀԾԿՀ նախագահ. «Ամեն ինչ տեսել եմ, հիմա էլ մայրամուտի մեջ եմ»

ՀԾԿՀ նախագահ. «Ամեն ինչ տեսել եմ, հիմա էլ մայրամուտի մեջ եմ»

ԱԺ այսօրվա նիստում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանից գազի գնի գոյացման վերաբերյալ փաստաթղթային տվյալներ է պահանջել։ Նազարյանը նախ նեղվել է, որ կարծես դատախազությունում լինի, այնուհետև դժգոհել է՝ ես ի՞նչ իմանամ, թե ինչ տվյալներ եք ինձանից ուզելու, ԱԺ նիստերի դահլիճի չափով իրենց ամբողջ արխիվը հո չէ՞ր հանի, բերի հետը։

Նազարյանը նաև հռետորական հարց է հնչեցրել՝ իսկ ինչո՞ւ չեն ուզում գնալ իր մոտ, նստել, քննարկել, հարցերի պատասխանները պարզել։

–Մի անգամ դուք ինձ մոտ եկեք, ես 10 անգամ կգամ, ես ամբիցիա չունեմ: Ամեն ինչ տեսել եմ, հիմա էլ մայրամուտի մեջ եմ, ոչ էլ պաշտոն եմ ուզում, տարիքս առած մարդ եմ,–անկեղծացել է Նազարյանը։

Այստեղ միջամտել է ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ինչին ի պատասխան՝ Նազարյանն արձագանքել է.

–Ներողություն, էլ չեմ անի։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը