«Այսօր մենք քննարկում ենք 2014 թվականի Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի տարեկան ծրագիրը: Եվ մակրոտնտեսական գլոբալ խնդիրներն այնքան շատ են, որ նախորդ ելույթ ունեցողները նույնիսկ չխոսեցին նշյալ ծրագրի մասին: Ես, իհարկե, ծրագրին կանդրադառնամ:
Պետք է, սակայն, մի քանի ցավալի փաստ նշեմ: Երեկ իրավացիորեն անդրադարձ եղավ փոքր և միջին, ինչպես նաև խոշոր ձեռնարկությունների «ճակատագրին»: Հայաստանում այսօր տեղի են ունենում գործընթացներ, որոնք սկզբունքորեն փոխում են բիզնես-իրավիճակը: Եվ սա նախկին երեք, չորս տարվա իրավիճակը չէ:
Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տարեկան ցուցանիշների համաձայն առևտրի ոլորտի փոքր օբյեկտները 2011 թվականին եղեն են 19862, իսկ 2012 թվականին՝ 19022, 2013 թվականին՝ 17091: Այսինքն՝ մոտավորապես 3000 օբյեկտ փակվել են 2 տարվա ընթացքում, որից, պետք է նշել, որ 2000 օբյեկտ փակվել են միայն 2013 թվականին: Հարկ է նշել, որ Հայաստանի անկախության 23 տարիների ընթացքում այսպիսի դեպք չի եղել, որ մենք մանրածախ առևտրի ոլորտում ունենանք ընդամենը 1% աճ. 1% աճ, երբ համախառն ներքին արդյունքի շուրջ 35-37 %-ը միայն առևտուրն է կազմում, այսպիսի դեպք միայն եղել է 2009 թվականի ճգնաժամային տարվա ընթացքում, այն էլ հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2008 թվականին աճը բավականին մեծ էր՝ 9.5% աճ մանրածախ առևտրի ոլորտում և մենք ունեցանք – 3 % անկում:
Այսինքն, սա սկզբունքորեն նոր իրավիճակ է ստեղծում, սա սոցիալական հենքն է խաթարում այս ոլորտի. ես ինքս կողմ եմ քաղաքակիրթ առևտրի պայմանների ձևավորմանը, սակայն պետք է նշել, որ միայն Վայոց Ձորի և Սյունիքի մարզի որտեղ գրեթե չեն փակվել առևտրի օբյեկտները: Մյուս բոլոր մարզերում համատարած, այդ թվում՝ Երևան քաղաքում, փակվել են առևտրի օբյեկտներ, իսկ առևտրի 90 %-ը կենտրոնացած է Երևան քաղաքում: Հիմա, հարց եմ տալիս. «Այդ փակված 4-5 հազար օբյեկտների «ճակատագիրն» ի՞նչ է լինելու, հո վաղը չե՞ն բացվելու, այսինքն՝ այս մարդիկ պոտենցիալ արտագաղթողներն են»:
Երկրորդ խնդիրը, որ ՏՄՊՊՀ-ն պետք է գիտակցեր, մրցակցային հարաբերությունների կարգավորումը հիմք է ստեղծում ներդրումների ներգրավման համար: Պարզ օրինակ՝ եթե 2007-2008 թվականներին մարդն ինչ որ բիզնես է ձևավորել և իր կապիտալիզացիան գնահատում է, ենթադրենք, 30-40 մլն դոլար, իսկ շահութաբերությունը՝ տարեց տարի: Հանկարծ մենք եկել ենք այնպիսի իրավիճակի, որ շահութաբերությունն ընկել է, բայց այդ մարդիկ չեն համակերպվում այն մտայնության հետ, որ իրենց կապիտալացման 30-40 միլիոնանոց նիշն իջել է 7-8 մլն դոլարի: Մենք դեռ մի կողմ ենք դնում աղքատության շեմը: Սրանք ռեալ ճակատագրեր են: Բայց չէ՞ որ տնտեսության քարշակը /լոկոմոտիվը/ այդ բիզնեսներն են: Փաստորեն, այն տարիներին տարեց տարի աճում էր, իսկ հիմա տարեց տարի՝ նվազում է: Ես չեմ ուզում այն տարիների աճի առանձնահատկությունների մեջ մտնեմ, կամ արդյոք դրանք կատարյալ բիզնես հարաբերություններ էին և դա մարդու ինտելեկտուալ բիզնես «շնորհքն» էր: Մենք այդ ժամանակ անցումային փուլում էինք: Հիմա այնպիսի իրավիճակ է, որ երբ որ ուժեղ անկում է գնում շահութաբերության, մարդիկ մտածում են միայն բիզնեսը «պահելու» մասին, այլ ոչ թե պլանավորված շահութաբերության շնորհիվ բիզնեսում ներդրումներ կատարելու մասին:
Սրանք լուրջ խնդիրներ են, որ կառավարությունը չի գալիս այստեղ ու ասում «քննարկենք միասին» և այդ շինարարության «փուչիկի» նման ալտերնատիվ լուծում առաջարկենք: Հիմա հաջորդ հարցը. «Դուք կառավարության նիստերին մասնակցում եք, արդյոք Ձեր՝ ՏՄՊՊՀ գործունեությունը համահունչ է կառավարության գործունեության հետ, չէ՞ որ մրցակցայինհարաբերություններիկարգավորումըմիայնտարբերտիպիօրենքներիմեջտուգանքներիչափըփոխելըչէ»: Ես ժամանակին հարց եմ տվել վարչապետին այս ամբիոնից և վարչապետը շատ շիտակ ասեց, որ դա օրենքների ընդունումով չի, կա լուրջ դիմադրություն: Ես էլ ասեցի, որ եթե կա դիմադրություն, եկե՛ք քաղաքական որոշում ընդունենք: Ո՞րն է այդ որոշումը: Ես այդ պատասխանները Ձեզնից չլսեցի և ակնկալում եմ, որ այս ամբիոնից բարձրաձայնեք այդ մասին, քանի որ այս ամբիոնը քաղաքական ամբիոն է, սա տնտեսական վերլուծությունների ամբիոն չէ միայն:
Անդրադառնանք 2014 թվականի ՏՄՊՊՀ տարեկան ծրագրին:
Դուք գիտեք, որ մենք միանում ենք մաքսային միությանը և կառավարությունը հունվարի 23-ին 264 միջոցառում է նախատեսել ՄՄ ընդգրկվելու և համապատասխանեցնելու /սինխրոնիզացիայի/ համար: Ընդ որում, եթե չեմ սխալվում, 9-րդ գլուխը՝ պետական գնումներ և մրցակցային քաղաքականությունն է: Ձեր 2014 թվականի ծրագրում մի բառ չկա, տառ էլ չկա Մաքսային միությանը միանալու այդ գործողությունների հետ կապված: Ներկայացված են 4 միջոցառում, որից 1-ը՝ Եվրամիության հետ սինխրոնիզացիայի մասին է, 2-ը՝ տուգանքների մեխանիզմների մասին /կարծեմ, երեկ Ռուզաննա Մուրադյանը հարցրեց, թե արդյոք այս ծրագիր միայն տուգանքներին է վերաբերում/, և մյուսն էլ՝ անձանց խումբ արձանագրելու մասին է, ինչը նորություն է: Ես խնդրում եմ, որ Դուք նաև ասե՛ք, թե Ձեր հանձնաժողովի գործունեությունը ինչքանո՞վ է մեղավոր, կամ ինչքանո՞վ է աջակից մեր 3.5 % տնտեսական աճին, այսինքն՝ Ձեր հանձնաժողովի գործունեության ճկունությունը աճի փոփոխությանը:
Եվ, իհարկե, ես չեմ կարող չխոսել արդյունաբերության մասին: Ազգային վիճակագրական ծառայության արդյունաբերության ոլորտի վիճակագրության համաձայն, արդյունաբերական ձեռնարկությունների թվաքանակը հրապարակված 3 տարբեր հաշվետվություններում, տարբեր թվեր են նույն ժամանակաշրջանի համար /2056, 2400, 2700 ձեռնարկություններ/: Ո՞ւր են կորել այս ձեռնարկությունները: Եվ սրա հետ կապված աշխատողների թվաքանակներն են տարբեր՝ 84000-ից մինչև 81000 մարդ: Պաշտոնական վիճակագրություն կա, որ մոտավորապես 1350 աշխատողներ կրճատվել են արդյունաբերության ոլորտում, և կրճատվել են փոքր արտադրական ձեռնարկություններում:
Մենք Ձեզնից պահանջում ենք ռեալ աշխատանք և խնդրում եմ, որ այս ամբիոնից պատասխանե՛ք հնչեցված հարցերին քաղաքական հարթության վրա»:
Միքայել Մելքումյան. «Արդյոք մեզ անհրաժե՞շտ է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով» (տեսանյութ)
ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի ելույթը ԱԺ լիագումար նիստում:
«Այսօր մենք քննարկում ենք 2014 թվականի Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի տարեկան ծրագիրը: Եվ մակրոտնտեսական գլոբալ խնդիրներն այնքան շատ են, որ նախորդ ելույթ ունեցողները նույնիսկ չխոսեցին նշյալ ծրագրի մասին: Ես, իհարկե, ծրագրին կանդրադառնամ:
Պետք է, սակայն, մի քանի ցավալի փաստ նշեմ: Երեկ իրավացիորեն անդրադարձ եղավ փոքր և միջին, ինչպես նաև խոշոր ձեռնարկությունների «ճակատագրին»: Հայաստանում այսօր տեղի են ունենում գործընթացներ, որոնք սկզբունքորեն փոխում են բիզնես-իրավիճակը: Եվ սա նախկին երեք, չորս տարվա իրավիճակը չէ:
Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տարեկան ցուցանիշների համաձայն առևտրի ոլորտի փոքր օբյեկտները 2011 թվականին եղեն են 19862, իսկ 2012 թվականին՝ 19022, 2013 թվականին՝ 17091: Այսինքն՝ մոտավորապես 3000 օբյեկտ փակվել են 2 տարվա ընթացքում, որից, պետք է նշել, որ 2000 օբյեկտ փակվել են միայն 2013 թվականին: Հարկ է նշել, որ Հայաստանի անկախության 23 տարիների ընթացքում այսպիսի դեպք չի եղել, որ մենք մանրածախ առևտրի ոլորտում ունենանք ընդամենը 1% աճ. 1% աճ, երբ համախառն ներքին արդյունքի շուրջ 35-37 %-ը միայն առևտուրն է կազմում, այսպիսի դեպք միայն եղել է 2009 թվականի ճգնաժամային տարվա ընթացքում, այն էլ հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2008 թվականին աճը բավականին մեծ էր՝ 9.5% աճ մանրածախ առևտրի ոլորտում և մենք ունեցանք – 3 % անկում:
Այսինքն, սա սկզբունքորեն նոր իրավիճակ է ստեղծում, սա սոցիալական հենքն է խաթարում այս ոլորտի. ես ինքս կողմ եմ քաղաքակիրթ առևտրի պայմանների ձևավորմանը, սակայն պետք է նշել, որ միայն Վայոց Ձորի և Սյունիքի մարզի որտեղ գրեթե չեն փակվել առևտրի օբյեկտները: Մյուս բոլոր մարզերում համատարած, այդ թվում՝ Երևան քաղաքում, փակվել են առևտրի օբյեկտներ, իսկ առևտրի 90 %-ը կենտրոնացած է Երևան քաղաքում: Հիմա, հարց եմ տալիս. «Այդ փակված 4-5 հազար օբյեկտների «ճակատագիրն» ի՞նչ է լինելու, հո վաղը չե՞ն բացվելու, այսինքն՝ այս մարդիկ պոտենցիալ արտագաղթողներն են»:
Երկրորդ խնդիրը, որ ՏՄՊՊՀ-ն պետք է գիտակցեր, մրցակցային հարաբերությունների կարգավորումը հիմք է ստեղծում ներդրումների ներգրավման համար: Պարզ օրինակ՝ եթե 2007-2008 թվականներին մարդն ինչ որ բիզնես է ձևավորել և իր կապիտալիզացիան գնահատում է, ենթադրենք, 30-40 մլն դոլար, իսկ շահութաբերությունը՝ տարեց տարի: Հանկարծ մենք եկել ենք այնպիսի իրավիճակի, որ շահութաբերությունն ընկել է, բայց այդ մարդիկ չեն համակերպվում այն մտայնության հետ, որ իրենց կապիտալացման 30-40 միլիոնանոց նիշն իջել է 7-8 մլն դոլարի: Մենք դեռ մի կողմ ենք դնում աղքատության շեմը: Սրանք ռեալ ճակատագրեր են: Բայց չէ՞ որ տնտեսության քարշակը /լոկոմոտիվը/ այդ բիզնեսներն են: Փաստորեն, այն տարիներին տարեց տարի աճում էր, իսկ հիմա տարեց տարի՝ նվազում է: Ես չեմ ուզում այն տարիների աճի առանձնահատկությունների մեջ մտնեմ, կամ արդյոք դրանք կատարյալ բիզնես հարաբերություններ էին և դա մարդու ինտելեկտուալ բիզնես «շնորհքն» էր: Մենք այդ ժամանակ անցումային փուլում էինք: Հիմա այնպիսի իրավիճակ է, որ երբ որ ուժեղ անկում է գնում շահութաբերության, մարդիկ մտածում են միայն բիզնեսը «պահելու» մասին, այլ ոչ թե պլանավորված շահութաբերության շնորհիվ բիզնեսում ներդրումներ կատարելու մասին:
Սրանք լուրջ խնդիրներ են, որ կառավարությունը չի գալիս այստեղ ու ասում «քննարկենք միասին» և այդ շինարարության «փուչիկի» նման ալտերնատիվ լուծում առաջարկենք: Հիմա հաջորդ հարցը. «Դուք կառավարության նիստերին մասնակցում եք, արդյոք Ձեր՝ ՏՄՊՊՀ գործունեությունը համահունչ է կառավարության գործունեության հետ, չէ՞ որ մրցակցային հարաբերությունների կարգավորումը միայն տարբեր տիպի օրենքների մեջ տուգանքների չափը փոխելը չէ»: Ես ժամանակին հարց եմ տվել վարչապետին այս ամբիոնից և վարչապետը շատ շիտակ ասեց, որ դա օրենքների ընդունումով չի, կա լուրջ դիմադրություն: Ես էլ ասեցի, որ եթե կա դիմադրություն, եկե՛ք քաղաքական որոշում ընդունենք: Ո՞րն է այդ որոշումը: Ես այդ պատասխանները Ձեզնից չլսեցի և ակնկալում եմ, որ այս ամբիոնից բարձրաձայնեք այդ մասին, քանի որ այս ամբիոնը քաղաքական ամբիոն է, սա տնտեսական վերլուծությունների ամբիոն չէ միայն: