Իրանի ամենախոշոր մասնավոր բանկը դատի է տալիս Մեծ Բրիտանիայի կառավարությանը
Իրանի ամենախոշոր մասնավոր «Մելլաթ» բանկը հայտարարել է Մեծ Բրիտանիայի կառավարությանը դատի տալու որոշման մասին երկրի դեմ անօրինական պատժամիջոցներ կիրառելու հետևանքով իրեն վնաս պատճառելու համար։ Հայցը նախատեսում է մեկ մլրդ ֆունտ ստեռլինգի փոխհատուցում։ Այս մասին տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը՝ «Press TV»-ին հղումով։ Ըստ հայցվորի՝ իրեն պետք է փոխհատուցվի եկամուտը, որը չի ստացվել պատժամիջոցի կիրառման պատճառով։ Մասնավորապես «Մելլաթ» բանկին, սկսած 2009–ից, արգելված է եղել իրականացնել ֆինանսական գործարքներ Մեծ Բրիտանիայի հետ՝ հիմնվելով այն փաստի վրա, որ բանկը երկրի միջուկային ծրագրի իրականացման հետ կապ ունի։ 2013թ. հունիսին Մեծ Բրիտանիայի Գերագույն դատարանն անօրինական է ճանաչել «Մելլաթ»–ի նկատմամբ պատժամիջոցները, որոնք, սակայն շարունակում են գործել։