Նախարարը բացահայտել է «Որոտան» հէկ–ը վաճառելու պատճառը
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանից հետաքրքրվել է «Որոտան» հէկ–ի վաճառքի գործընթացից։
Մովսիսյանը նախ ընդգծել է, որ «Որոտանը» տարեկան 660 մլն դրամ շահույթ է ապահովում, և նման շահույթով ներդրումներ անելը «Որոտան» կասկադում ուղղակի հնարավոր չէ։
–«Որոտան» կասկադն արդեն մոտ 40 տարեկան է, իսկ նման կասկադների համար 40 տարին սահմանային տարիք է, որտեղ պետք են լուրջ, կապիտալ ներդրումներ։ Սա՛ է եղել պատճառը, որ կառավարությունը որոշել է վաճառել «Որոտանը»,–ասել է նախարարը։
Այնուհետև Լ. Սարգսյանը հետաքրքրվել է, թե ինչո՞ւ ԱԺ–ին տեղյակ չի պահվել այդ գործարքի մասին՝ ընդգծելով, որ իր համար մութ է մնալու՝ ինչպե՞ս կարող է կառավարությունը նման որոշում կայացնել՝ շրջանցելով ԱԺ–ն։
Ա. Մովսիսյանն այս հարցին հրաժարվել է պատասխանել՝ պատճառաբանելով.
–Եթե մութ է մնում, ուրեմն իմաստ չունի ձեր հարցին պատասխանել։

7or.am