Տիգրան Սարգսյանն իր փոխարեն Վահրամ Ավանեսյանին ուղարկեց
ԱԺ–կառավարություն այսօրվա հարցուպատասխանի ժամանակ պատգամավոր ԽաչատուրՔոքոբելյանը հետաքրքրվել է, թե Մաքսային միությանը Հայաստանի միանալու դեպքում ո՞ր ապրանքների շեշտակի գնաճ տեղի կունենա:
Թեև նա հարցն ուղղել է վարչապետ ՏիգրանՍարգսյանին, սակայն վերջինն ամբիոնի մոտ է ուղարկել էկոնոմիկայի նախարար ՎահրամԱվանեսյանին։
Նախարարը հայտնել է, որկառավարությունը բանակցություններ է վարում ռուսական կողմի հետ, և հայկական կողմն ապրանքների ցանկ է ներկայացնելու դրանց վերաբերյալ արտոնություններ ստանալու համար:
–Չենքհրապարակում այդ ապրանքներիցանկը, որովհետևբանակցություններիժամանակլավկլինի, որհայկականկողմնուժեղիդերումլինի։ Բայցկարողեմասել, որայդբացառություններիմեջանպայմանլինելուենդեղամիջոցները, որոշսննդամթերքիտեսակներ: Ինչվերաբերումէբենզինին, ապասաորոշակիորենլուծվածէ, ևչենքսպասումայսապրանքատեսակովթանկացման,-ասել է Վ. Ավանեսյանը՝ ավելացնելով, որ իրենց կայքերում ամբողջական ցանկերը դրված են, և հեշտությամբ կարելի է հաշվարկել, թե ինչ գնաճի մասին կարող է խոսք գնալ.
–ՄՄ-ն նաև ժամանակացույց ունի, որիընթացքումգնայինիջեցումներենլինելու: Նաևպետքէհաշվիառնենք, որմաքսատուրքերիավելացումըմիշտչէ, որգնաճիէհանգեցնում։
Վերջում Քոքոբելյանը հորդորել է վարչապետին հարգել իրենց սահմանադրական իրավունքը և իրեն ուղղված հարցերին անձամբ պատասխանել։
Տիգրան Սարգսյանն իր փոխարեն Վահրամ Ավանեսյանին ուղարկեց
ԱԺ–կառավարություն այսօրվա հարցուպատասխանի ժամանակ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը հետաքրքրվել է, թե Մաքսային միությանը Հայաստանի միանալու դեպքում ո՞ր ապրանքների շեշտակի գնաճ տեղի կունենա:
Թեև նա հարցն ուղղել է վարչապետ Տիգրան Սարգսյանին, սակայն վերջինն ամբիոնի մոտ է ուղարկել էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանին։
Նախարարը հայտնել է, որ կառավարությունը բանակցություններ է վարում ռուսական կողմի հետ, և հայկական կողմն ապրանքների ցանկ է ներկայացնելու դրանց վերաբերյալ արտոնություններ ստանալու համար:
–Չենք հրապարակում այդ ապրանքների ցանկը, որովհետև բանակցությունների ժամանակ լավ կլինի, որ հայկական կողմն ուժեղի դերում լինի։ Բայց կարող եմ ասել, որ այդ բացառությունների մեջ անպայման լինելու են դեղամիջոցները, որոշ սննդամթերքի տեսակներ: Ինչ վերաբերում է բենզինին, ապա սա որոշակիորեն լուծված է, և չենք սպասում այս ապրանքատեսակով թանկացման,-ասել է Վ. Ավանեսյանը՝ ավելացնելով, որ իրենց կայքերում ամբողջական ցանկերը դրված են, և հեշտությամբ կարելի է հաշվարկել, թե ինչ գնաճի մասին կարող է խոսք գնալ.
–ՄՄ-ն նաև ժամանակացույց ունի, որի ընթացքում գնային իջեցումներ են լինելու: Նաև պետք է հաշվի առնենք, որ մաքսատուրքերի ավելացումը միշտ չէ, որ գնաճի է հանգեցնում։
Վերջում Քոքոբելյանը հորդորել է վարչապետին հարգել իրենց սահմանադրական իրավունքը և իրեն ուղղված հարցերին անձամբ պատասխանել։
7or.am