Լևոն Զուրաբյանն արդարադատության նախարարին դեմագոգ է անվանել
«Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը ԱԺ–կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ընդգծել է, որ «Պետական գույքի մասնավորեցման մասին» ՀՀ օրենքի 3-րդ, 4-րդ և 12-րդ կետերի համաձայն՝ պետական գույքը, բացառությամբ շարժական գույքի, ենթակա է մասնավորեցման, օտարման միմիայնԱԺ-իկողմիցընդունվածօրենքովմասնավորեցմանծրագրումընգրկվելուցհետո: Պետական գույքի մասնավորեցման 2006-2007թթ. օրենքով՝ «Որոտան հէկ-երի համակարգ» ՓԲԸ-ն հանվել է մասնավորեցման ծրագրից, իսկ հետո մասնավորեցման ծրագրում չի ընդգրկվել:
–2014թ.հունվարի 29-ինկառավարությունըկնքեց «Որոտան» հէկ-երիհամալիրիգույքիառքուվաճառքիպայմանագիր: Ի՞նչիրավունքով է կառավարություննօտարելպետականգույքը: Հրապարակվածտեղեկություններիհամաձայն՝գնորդըգնելէգույքը 180 միլիոնդոլարով: Կարո՞ղեքասել՝այդգումարըմուտք է գործելուպետականբյուջե,ևեթեայո՛, ապաինչո՞ւբյուջեիեկամուտներիևհնարավործախսերիփոփոխությունըչիներկայացվումԱԺ-իհավանությանը։ Իսկեթե այդգումարնամբողջությամբկամմասնակիորենչիմուտքագրվելուբյուջե, ապա հրապարակե՛ք պետականմարմիններիկամկազմակերպությունների, ձեռնարկություններիևանհատներիանունները,ումհաշվինկփոխանցվիայդգումարը,–կառավարությանը հարցերի շարք է հղել Լ. Զուրաբյանը:
Արդարադատության նախարար ՀրայրԹովմասյանը պատասխանել է, որ կառավարությունըոչինչչիվաճառել: Նրա խոսքերով՝ կառավարությունը կարող է ունենալ սեփականություն կա՛մ բաժնետոմսերի, կա՛մ գույքի ձևով.
–Կառավարությունը, պետությունըմիաժամանակ չեն կարող նույնգույքիհետկապվածունենալև՛ բաժնետոմս,և՛գույք: Գույքըվաճառելէ «Որոտան» ՓԲԸ-ն: Այնվաճառելէոչթեողջգույքը, այլգույքիմիմասը, ինչիիրավունքըուներ։ Այսպարագայումորևէբաժնետոմսչիվաճառվել:Բաժնետոմսերնամբողջությամբմնացելեն, բայց հէկ-իտնօրինման տակ դեռևսկանմիշարքգույքեր:Եթեինչ-որմեկըկասկածումէ, որ «Որոտան» ՓԲԸ-նդեռևսիրավաբանականանձանցռեգիստրումգրանցվածչէ,ևայդարժեթղթերըգրանցվածենպետությանանունով, կարողէայդամբողջըներկայացնել: Կառավարությունըչիմասնավորեցրել, կառավարություննէտնօրինում, տիրապետումպետականսեփականությանը:
Նախարարի այս պատասխանին Զուրաբյանը շատ խիստ է արձագանքել.
Լևոն Զուրաբյանն արդարադատության նախարարին դեմագոգ է անվանել
«Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը ԱԺ–կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ընդգծել է, որ «Պետական գույքի մասնավորեցման մասին» ՀՀ օրենքի 3-րդ, 4-րդ և 12-րդ կետերի համաձայն՝ պետական գույքը, բացառությամբ շարժական գույքի, ենթակա է մասնավորեցման, օտարման միմիայն ԱԺ-ի կողմից ընդունված օրենքով մասնավորեցման ծրագրում ընգրկվելուց հետո: Պետական գույքի մասնավորեցման 2006-2007թթ. օրենքով՝ «Որոտան հէկ-երի համակարգ» ՓԲԸ-ն հանվել է մասնավորեցման ծրագրից, իսկ հետո մասնավորեցման ծրագրում չի ընդգրկվել:
–2014թ. հունվարի 29-ին կառավարությունը կնքեց «Որոտան» հէկ-երի համալիրի գույքի առքուվաճառքի պայմանագիր: Ի՞նչ իրավունքով է կառավարությունն օտարել պետական գույքը: Հրապարակված տեղեկությունների համաձայն՝ գնորդը գնել է գույքը 180 միլիոն դոլարով: Կարո՞ղ եք ասել՝ այդ գումարը մուտք է գործելու պետական բյուջե, և եթե այո՛, ապա ինչո՞ւ բյուջեի եկամուտների և հնարավոր ծախսերի փոփոխությունը չի ներկայացվում ԱԺ-ի հավանությանը։ Իսկ եթե այդ գումարն ամբողջությամբ կամ մասնակիորեն չի մուտքագրվելու բյուջե, ապա հրապարակե՛ք պետական մարմինների կամ կազմակերպությունների, ձեռնարկությունների և անհատների անունները, ում հաշվին կփոխանցվի այդ գումարը,–կառավարությանը հարցերի շարք է հղել Լ. Զուրաբյանը:
Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը պատասխանել է, որ կառավարությունը ոչինչ չի վաճառել: Նրա խոսքերով՝ կառավարությունը կարող է ունենալ սեփականություն կա՛մ բաժնետոմսերի, կա՛մ գույքի ձևով.
–Կառավարությունը, պետությունը միաժամանակ չեն կարող նույն գույքի հետ կապված ունենալ և՛ բաժնետոմս, և՛ գույք: Գույքը վաճառել է «Որոտան» ՓԲԸ-ն: Այն վաճառել է ոչ թե ողջ գույքը, այլ գույքի մի մասը, ինչի իրավունքը ուներ։ Այս պարագայում որևէ բաժնետոմս չի վաճառվել: Բաժնետոմսերն ամբողջությամբ մնացել են, բայց հէկ-ի տնօրինման տակ դեռևս կան մի շարք գույքեր: Եթե ինչ-որ մեկը կասկածում է, որ «Որոտան» ՓԲԸ-ն դեռևս իրավաբանական անձանց ռեգիստրում գրանցված չէ, և այդ արժեթղթերը գրանցված են պետության անունով, կարող է այդ ամբողջը ներկայացնել: Կառավարությունը չի մասնավորեցրել, կառավարությունն է տնօրինում, տիրապետում պետական սեփականությանը:
Նախարարի այս պատասխանին Զուրաբյանը շատ խիստ է արձագանքել.
–Պետք է փոխանցեմ բոլորի ռեակցիան՝ այն, ինչ որ դուք արեցիք, ուղղակի լիակատար դեմագոգիա է: Որովհետև օրենքում գրված չէ՝ արդյոք խոսքը գույքի մասի՞ն է, որը տնօրինում է կառավարությունը, թե պետական ձեռնարկությունը: Օրենքում հստակ գրված է մեկ բան՝ պետական գույքը չի կարող մասնավորեցվել այլ կերպ, քան օրենքով սահմանված կարգն է: Անգամ դուք՝ որպես իրավաբան, այդ տեքստը չեք ընկալում, ուրեմն գոնե զուտ բովանդակային առումով հասկացեք, որ եթե հնարավոր է օրենքի ձեր ասած մեկնաբանությունը, դա կնշանակեր մի բան՝ փաստորեն, ով ինչ ուզեր, կաներ: Ցանկացած սեփականություն հնարավոր կլիներ առանց օրենքների պահպանման, առանց ԱԺ-ի հավանության վաճառել: Դա իսկապես այն է, ինչ անում եք, բայց դա հանցագործություն է, որի համար երբևէ պատասխանատավություն կրելո՛ւ եք:
Զուրաբյանի այս հայտարարությունը Հրայր Թովմասյանն անհեթեթություն է անվանել։
7or.am