Բրիտանացին դատապարտվել է վեց ամսվա կալանքի թագուհու նկարը վնասելու համար
«Հայրերը հանուն արդարության» («Fathers4Justice») կազմակերպության ակտիվիստ Թիմ Հարրիսը, որին ավելի վաղ եդվյալ ատենակալների դատարանը մեղավոր էր ճանաչել Մեծ Բրիտանիայի Ելիզավետա Երկրորդ թագուհու նկարը վնասելու համար, վեց ամսվա ազատազրկման է ենթարկվել։ Դատավորի կարծիքով Հարրիսի արարքը՝ հանրության դիտմանը դրված արժեքավոր գործին վնաս հասցնելը, եղել է գիտակցված և պլանավորված։ Նախորդ տարվա հունիսին 42-ամյա Հարրիսը Վեսթմինսթերյան աբբայությունում ցուցադրված թագուհու նկարի վրա գրել էր «Help» («Օգնեք»)։ Ռալֆ Հեյմանսի վրձնի գործը գնվել է 160 հազար ֆունտ ստեռլինգով։ Վերանորոգումը գնահատվել էր 7.3 հազար ֆունտ։ Իր վերջնական խոսքում Հարրիսը հայտարարել է, որ դրանով ցանկացել է հասարակության ուշադրությունը հրավիրել հայրերի «սոցիալական աղետին», որոնց չեն թույլատրում տեսնվել իրենց երեխաների հետ։
«Երեխաների կորուստն ինձ համար ցավ է, որը չի անցնում։ Ես գտնում եմ, որ երեխաների հետ տեսնվելու արգելքը երեխաների հիմնարար իրավունքների խախտում է»,–նշել է մեղադրյալը։ Մինչ այդ «Հայրերը հանուն արդարության» շարժումն ասել էր, որ հավանություն չի տվել Հարրիսի նման գործողություններին։ Այս մասին տեղեկացնում է «РИА Новости»–ին։