Տնտեսական

06.02.2014 09:45


Արտաշատի թատրոնի աշխատակիցներն ընդդեմ պարտադիր կուտակայինի մտադիր են գործադուլ հայտարարել

Արտաշատի թատրոնի աշխատակիցներն ընդդեմ պարտադիր կուտակայինի մտադիր են գործադուլ հայտարարել

Կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչին դեմ են նաև Արտաշատի Ամո Խարազյանի անվ. պետական դրամատիկական թատրոնի աշխատակիցները։ Նրանք միացել են «Դ!ԵՄ ԵՄ» քաղաքացիական նախաձեռնությանը։

«7օր»–ը զրուցել է այդ թատրոնի դերասան Հարութ Մինասյանի հետ, ում խոսքերով՝ չնայած ՍԴ որոշմանն ու ՊԵԿ հայտարարությանը, իրենց աշխատավարձից պարտադիր պահումներ են կատարում։

–Մեր թատրոնը մոտ 54 աշխատակից ունի, որոնցից 20–ի վրա է տարածվում օրենքի պարտադիր բաղադրիչը։ Սակայն, մյուս բոլոր աշխատակիցներն էլ են մեզ հետ ու մասնակցելու են այսօրվա Իրավունքի նվաճման երթին։ Կարծում եմ՝ Կառավարությունի՛ց են ստիպում, որ մեր աշխատավարձից պարտադիր պահումներ անեն,–ասել է Հ. Մինասյանը։

Թատրոնի աշխատակիցները մտադիր են նաև գործադուլ հայտարարել, պարզապես սպասում են այսօրվա բողոքի գործողության ավարտին։ Իսկ մինչ այդ նրանք բողոքի նամակ են գրել ՀՀ մշակույթի նախարարին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը