Տիգրան Ուրիխանյան. «Վարչապետը շահագրգռված կողմ է «օֆշորային սկանդալը» կոծկելու հարցում»
Հարցազրույց ԲՀԿ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հետ
–Ինչպե՞ս եք վերաբերվում այն փաստին, որ օֆշորային մեքենայությունների միակ մեղավորին կարծես թե ուզում են Աշոտ Սուքիասյանին հանել, մինչդեռ այդ պատմության մեջ նշվում են և՛ ՀՀ վարչապետի, և՛ Նավասարդ Կճոյանի անունները։
–Գիտեք, երբ ես հորդորում էի վարչապետին մտնել մոտակա ոստիկանական բաժանմունք և խոստովանական գրել պետության և ժողովրդի հանդեպ գործածի առնչությամբ, դա այնքան էլ հռետորական չէր։ Եվ սա վերաբերում է բազմաթիվ հարցերին, որոնց նա մոտենում է արհամարհական, ինչին մենք բազմիցս ականատես ենք եղել։ Չգիտեմ՝ ինչ փուլում է գտնվում այդ գործընթացը՝ կապված օֆշորային մեքենայությունների բացահայտման հետ, բայց ուզում եմ հույս հայտնել, որ համապատասխան քրեական վարույթ կհարուցվի բոլո՛ր մասնակիցների, կասկածյալների նկատմամբ, նրանց, ում անունները շոշափվել են։ Հույս ունեմ, որ կպատժվեն բոլոր մեղավորները։ Վարչապետը շահագրգռված կողմ է այս պատմությունը կոծկելու հարցում և մտադիր չէ պատմությունը բացահայտել։
–Ամեն դեպքում, ի՞նչ զարգացումներ են հնարավոր։ Մասնավորապես, վերջին օրերին կրկին աշխուժացել են վարչապետի հրաժարականի մասին խոսակցությունները։
–«Վարչապետը» և «հրաժարականը» երկու բառեր են, որոնք համադրելիս կառավարության թիվ 1 շենքի համապատասխան սենյակում սարսուռ է անցնում մարդկանց մարմնով։ Ես չեմ կարծում, որ նրա մտքում նույնիսկ համադրելի են այդ բառերը։ Երբևէ չեմ ապավինելու այդ անձնավորության ինքնակամ պատասխանատվությանը։ Հետևաբար, պատասխանատվությունը պետք է մահակի պես առկախված լինի հասարակության կողմից և համապատասխան գործառույթ ունեցող մարմիններից։

7оr.аm