Եգիպտոսի պաշտպանության նախարարը՝ նախագահի թեկնածու
Եգիպտոսի վարչապետի առաջին տեղակալ, պաշտպանության նախարար Աբդել Ֆաթթահ աս–Սիսին որոշում է կայացրել իր թեկնածությունն առաջադրել Եգիպտոսում կայանալիք նախագահական ընտրություններում։ Այս մասին նա հայտնել է քուվեյթյան «Աս–Սիյասա» թերթի գլխավոր խմբագրին։
«Հարցը լուծված է։ Ես այլ տարբերակ չունեմ՝ բացի արձագանքելուց Եգիպտոսի ժողովրդի խնդրանքին՝ առաջադրվել հանրապետության նախագահի պաշտոնում։ Ես չեմ մերժի նրան դրանում»,–ասել է աս–Սիսին։
Անցյալ շաբաթ Եգիպտոսի ԶՈւ գերագույն խորհուրդը հաստատել է Աբդել Ֆաթթահ աս–Սիսիի մասնակցությունը նախագահական ընտրություններին։ Այդ որոշումը, ինչպես նշվել է հրամանատարության հաղորդագրությունում, կայացվել է՝ ելնելով «բացառապես ժողովրդի կամքից ու հաշվի առնելով հայրենիքի և ԶՈՒ–ի հանդեպ նրա ծառայությունները»։ Սահմանադրության համաձայն՝ նա ստիպված կլինի թողնել զինվորական պաշտոնը։ Այս մասին տեղեկացնում է «ИТАР–ТАСС»-ը։