Ախալցխայի բնակիչներն ինքնուրույն կընտրեն քաղաքապետին
Երեկ Վրաստանի խորհրդարանը երրորդ ընթերցմամբ ընդունել է ինքնակառավարման մարմինների վերաբերյալ նոր օրինագիծը: Դրա համաձայն՝ միայն այն քաղաքները, որոնք համարվում են շրջանային կենտրոններ, ունենալու են ինքնակառավարման կարգավիճակ: Ինքնակառավարման իրավունք ստացած քաղաքների շարքում է նաեւ Սամցխե-Ջավախք տարածաշրջանի կենտրոնը համարվող Ախալցխա քաղաքը, որտեղ ներկա դրությամբ հայերը կազմում են մոտ 40%(16,879 մարդ), իսկ վրացիները՝ 28,473: Նոր օրինագծի համաձայն քաղաքապետի պաշտոնը Ախալցխայում դառնում է ընտրովի: Սկզբնական փուլում ինքնակառավարման քաղաքների վերաբերյալ օրենքի նախագիծը մշակվում էր ավելի ժողովրդավար սկզբունքներով եւ ենթադրում էր ավելի լայն ինքնակառավարման իրավունքի շնորհում շրջաններին: Օրինագծի նախնական մշակման եւ քննարկման փուլում ենթադրվում էր թվով ավելի շատ քաղաքների շնորհել ինքնակառավարման իրավունք, սակայն Վրաստանի պատրիարքի խիստ հայտարարությունից հետո, որտեղ նա վտանգ տեսավ ազգային փոքրամասնություններով բնակեցված շրջանների համար, տվյալ օրինագիծը վերանայվեց, ինչի արդյունքում ենթադրաբար Սամցխե-Ջավախքի հայաշատ Ախալքալաքը զրկվեց ինքնակառավարման քաղաքի իրավունքից: «Այս օրենքի հիմնական նպատակն է եղել իրական մեխանիզմների ստեղծումն այն բանի համար, որպեսզի շրջանների բնակչությունը` տեղական բնակչությունը ներքաշվի բոլոր այն գործընթացներում, որոնք կատարվում են երկրում: Առաջին հերթին իրենց գյուղերում, շրջաններում կատարվող իրադարձություններում: Ի՞նչ ստացանք մենք արդյունքում: Այս օրենքի գլխավոր ձեռքբերումն այն է, որ արդեն գոյություն ունեցող ինքնակառավարումներում` որոշակի մունիցիպալ համակարգերում, ապագայում ավելի ինքնավար դառնալու հեռանկար է ի հայտ եկել, որը ենթադրում է նրանց անհրաժեշտ ռեսուրսների մատակարարում: Այդ թվում նաև ֆինանսական: Ապագայում»,-հայտարարել է Գիա Ժորժոլիանին:
Ախալցխայի բնակիչներն ինքնուրույն կընտրեն քաղաքապետին
Երեկ Վրաստանի խորհրդարանը երրորդ ընթերցմամբ ընդունել է ինքնակառավարման մարմինների վերաբերյալ նոր օրինագիծը: Դրա համաձայն՝ միայն այն քաղաքները, որոնք համարվում են շրջանային կենտրոններ, ունենալու են ինքնակառավարման կարգավիճակ:
Ինքնակառավարման իրավունք ստացած քաղաքների շարքում է նաեւ Սամցխե-Ջավախք տարածաշրջանի կենտրոնը համարվող Ախալցխա քաղաքը, որտեղ ներկա դրությամբ հայերը կազմում են մոտ 40%(16,879 մարդ), իսկ վրացիները՝ 28,473:
Նոր օրինագծի համաձայն քաղաքապետի պաշտոնը Ախալցխայում դառնում է ընտրովի:
Սկզբնական փուլում ինքնակառավարման քաղաքների վերաբերյալ օրենքի նախագիծը մշակվում էր ավելի ժողովրդավար սկզբունքներով եւ ենթադրում էր ավելի լայն ինքնակառավարման իրավունքի շնորհում շրջաններին: Օրինագծի նախնական մշակման եւ քննարկման փուլում ենթադրվում էր թվով ավելի շատ քաղաքների շնորհել ինքնակառավարման իրավունք, սակայն Վրաստանի պատրիարքի խիստ հայտարարությունից հետո, որտեղ նա վտանգ տեսավ ազգային փոքրամասնություններով բնակեցված շրջանների համար, տվյալ օրինագիծը վերանայվեց, ինչի արդյունքում ենթադրաբար Սամցխե-Ջավախքի հայաշատ Ախալքալաքը զրկվեց ինքնակառավարման քաղաքի իրավունքից:
«Այս օրենքի հիմնական նպատակն է եղել իրական մեխանիզմների ստեղծումն այն բանի համար, որպեսզի շրջանների բնակչությունը` տեղական բնակչությունը ներքաշվի բոլոր այն գործընթացներում, որոնք կատարվում են երկրում: Առաջին հերթին իրենց գյուղերում, շրջաններում կատարվող իրադարձություններում: Ի՞նչ ստացանք մենք արդյունքում:
Այս օրենքի գլխավոր ձեռքբերումն այն է, որ արդեն գոյություն ունեցող ինքնակառավարումներում` որոշակի մունիցիպալ համակարգերում, ապագայում ավելի ինքնավար դառնալու հեռանկար է ի հայտ եկել, որը ենթադրում է նրանց անհրաժեշտ ռեսուրսների մատակարարում: Այդ թվում նաև ֆինանսական: Ապագայում»,-հայտարարել է Գիա Ժորժոլիանին:
Վրաստանի Հայ Համայնք