Էկոնոմիկայի նախարար. «Եթե ես ինֆլյացիայի հարցում սխալվեմ, հրաժարական չեմ տա»
«Մենք երբևիցե չենք ասել, թե Մաքսային մտնելուց ապրանքների վրա մաքսատուրքերն ավելացնելը ճիշտ բան է ՀՀ-ի համար: Այո՛, դա այն բացասական մասն է, որը մենք վերցնելու ենք՝ մտնելով ՄՄ, բայց դա շատ ավելի ցածր բացասական էֆեկտ է, քան այն էֆեկտները, որոնք մենք կունենայինք՝ ՄՄ չմտնելով»,–այսօր լրագրողներին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը:
Իսկ հարցին, թե գնաճի հետ կապված կանխատեսումներում սխալվելու դեպքում ինքը հրաժարական կտա՞, Ավանեսյանը պատասխանել է. «Եթե ես ինֆլյացիայի հարցում սխալվեմ, հրաժարական չեմ տա։ Հետևյալն ասեմ` ՀՀ-ի ինֆլյացիան եթե պետք է լինի 4 տոկոս, ապա, ՄՄ-ի անդամակցությամբ պայմանավորված, կլինի 4 գումարած 1,5 տոկոս։ Կանխատեսման և գնահատման համար հրաժարական տալու հարցին պատասխանում եմ` ո՛չ»:

7or.am