ԵԱՀԿ ՄԽ համանախագահները անհանգստություն են հայտնել շփման գծում իրավիճակի սրման կապակցությամբ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ժակ Ֆորը (Ֆրանսիա), Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը (Լեհաստան) փետրվարի 4-5-ը տարածաշրջան կատարած այցից հետո հայտարարություն են տարածել։
Դրանում, մասնավորապես նշվում է, որ համանախագահները Բաքվում և Երևանում հանդիպել են Ադրբեջանի ու Հայաստանի նախագահներ Իլհամ Ալիևի և Սերժ Սարգսյանի հետ, հանդիպումներ են ունեցել նաև երկու կողմերի արտաքին գործերի, պաշտպանության նախարարների հետ։
ԼՂ հիմնահարցի կարգավորման միջնորդներն ընդգծել են հետագա բանակցությունների կարևորությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման գործում։
Համանախագահները անհանգստություն են հայտնել շփման գծում և սահմանին իրավիճակի սրման հետ կապված և կոչ են արել կողմերին զսպվածություն ցուցաբերել իրենց գործողություններում և հռետորաբանության մեջ։