Գազի գնի բարձրացման հետևանքով ջերմոցային տնտեսությունները հսկայական պարտքեր են կուտակել
Գազի գնի բարձրացման հետևանքով հսկայական պարտքեր են կուտակել նաև ջերմոցային տնտեսությունները և չեն կարողանում վճարել: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, շուրջ 20 ջերմատների սեփականատերեր դիմել են ՀՀ գյուղատնտեսության նախարարություն՝ աջակցության ակնկալիքով:
Նախարար Սերգո Կարապետյանը «Ժողովուրդ»-ի թղթակցին հայտնել է, որ պաշտոնական նամակով դիմել են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին՝ խնդրելով գոնե մինչև մայիս երկարաձգել վճարման գրաֆիկը:
«Բայց մեզ պատասխանեցին, թե ջերմատնային ոլորտի բաժանորդների՝ վճարում չկատարելու պատճառով իրենք հարկադրված են լինում վարկեր վերցնել, տոկոսներ վճարել՝ կրելով անուղղակի վնասներ: Եվ այս հանգամանքը հաշվի առնելով՝ ընկերությունը մերժեց»,- ասել է նախարարը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։