Ստրադիվարիուսի գողացված ջութակը գտել են տանիքին՝ ճամպրուկի մեջ
Ամերիկյան Միլուոկի քաղաքի ոստիկանությունը գտել է տաս օր առաջ գողացված Ստրադիվարիուսի ջութակը, որի արժեքը գնահատվում է 5 մլն դոլար։ Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ նովոստի»–ն՝ «Fox News» հեռուստաալիքին հղումով։ Քաղաքային ոստիկանության ղեկավար Էդուարդ Ֆլինը հաղորդել է, որ յուրահատուկ գործիքը գտնվել է երեք կասկածյալներից մեկի տան տանիքին։ Ոստիկանության ղեկավարը նշում է, որ ջութակը լավ վիճակում է, և շուտով կվերադարձվի տիրոջը՝ երաժիշտ Ֆրենկ Ալմոնդին։ Նա կկարողանա նվագել արդեն երկուշաբթի՝ փորձերին։