Իսկապես, բավական է քննադատել երկրի ղեկավարությանը։ Միևնույն է, դրանից ոչինչ չի փոխվում։ Մյուս կողմից էլ, եթե իշխանություն կա, ուրեմն ինչ–որ բան պետք է արած լինի։ Համաձայնվեք, որ անցած 6 տարում մենք դարձանք ավելի իմաստուն, ու դրանում իր էական լուման ունի գործող իշխանությունը։
Մասնավորապես, շնորհիվ Սերժ Սարգսյանի՝ խիարն այլևս բանջարաբոստանային կուլտուրա չէ, այլ քաղաքական կատեգորիա։ Սերժ Սարգսյանն օգնեց նաև գիտելիքներ ձեռք բերել ցողունային բջիջների մասին, ինչպես նաև տեղեկանալ, թե որքան արժե դրանց պատվաստումը Հարավային Կորեայում։
Շնորհիվ Տիգրան Սարգսյանի՝ հասկացանք, որ «Հայկական աշխարհում» հայեր չպետք է լինեն։ Բացի այդ՝ իմացանք, որ Կիպրոսի օֆշորում հնարավոր չէ «ինկոգնիտո» կազմակերպություն գրանցել. միևնույն է՝ մի օր կբացահայտվի։ Շնորհիվ «օֆշորի»՝ հասկացանք, որ երջանկությունն իսկապես փողի մեջ չէ։
Շնորհիվ Հայաստանի կառավարության՝ տնտեսագիտությունն այլևս վերացական գիտություն է։
Շնորհիվ Տարոն Մարգարյանի՝ գիտական աստիճան ունենալն արդեն քաղքենիություն է։
Շնորհիվ քաղաքական հաճախորդների՝ քաղաքականությունն աշխարհի երկրորդ հնագույն մասնագիտությունից դարձավ առաջինը։
Շնորհիվ ընտրությունների՝ պարզվեց, որ եթե ունենք ընտրություն, ապա մեզ կօգնեն այն կատարել։
Շնորհիվ չդադարող թանկացումների՝ փոփոխությունների քամին սկսել է դատարկ գրպաններից փչել։
Համաշխարհային ճգնաժամն անցյալում է, մեզ մոտ ճգնաժամը խորանում է։ Շնորհիվ դրա՝ հաստատվեց, որ Հայաստանն իսկապես անկախ պետություն է։
Շնորհիվ այսօրվա մեր իրականության՝ հասկացանք, որ բավական է դատարկ գլուխներում օդային ամրոցներ կառուցել։
Այսքան ուրախ կյանքը մեր

Վախթանգ Մարգարյան