Ֆիննախը որոշել է այս տարի գնել միանգամից 10 հատ սառնարան
«ՀՀ ֆինանսների նախարարությունը որոշել է այս տարի գնել միանգամից 10 հատ սառնարան»,–գրում է «Ժողովուրդ»-ը։ Թերթի տրամադրության տակ հայտնված փաստաթղթերի համաձայն՝ սառնարանների համար նախարարությունը տրամադրել է 1.5 մլն դրամ՝ յուրաքանչյուրը 150 հազար դրամով։
«Նախարարությունը ցանկանում է գնել նաև 3 հատ փոշեկուլ՝ յուրաքանչյուրը 19 հազարով ինչպես նաև՝ արդյունաբերական վառարան՝ 1 մլն 200 հազար դրամով։ Իսկ 150 հազար դրամ էլ նախարարությունը տրամադրելու է ծննդյան տոնի բացիկներ գնելու համար։ Եվ այս ամենը՝ ՀՀ պետական բյուջեի միջոցներով»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում։