Երեկ Կենտրոնական բանկը հայտարարություն է տարածել, որտեղ նախազգուշացրել է, որ եթե վիճարկվող դրույթները ՍԴ-ն ճանաչի սահմանադրականությանը համապատասխանող, պարտադիր կուտակային բաղադրիչի բոլոր այն մասնակիցները, ովքեր չեն անում համապատասխան վճարներ իրենց ֆոնդերում, կհայտնվեն շատ ծանր իրավիճակում, քանի, որ նրանք ստիպված կլինեն միանվագ կատարել բաց թողնված ժամանակահատվածի համար կուտակային վճարները: Այլ կերպ ասած՝ ԿԲ-ն, ինչպես նաև մի շարք պետական կառույցներ, թքած ունեն ՍԴ-ի կայացրած որոշման վրա, ըստ որի՝ կասեցվել է պարտադիր կուտակային վճարները չկատարելու համար նախատեսված պատասխանատվությունը: Սրան ի հավելումն՝ կարելի է ասել նաև, որ պետական կառույցները թքած ունեն նաև ՄԻՊ գրասենյակի կողմից արված պարզաբանումների վրա, ըստ որոնց՝ մարդիկ ստիպված չեն լինի վճարել նախորդ ամիսների չվճարած գումարները, քանի որ դա կհակասի Սահմանադրությանը:
Մեր իշխանությունները թերևս լավ չեն հասկանում, թե ինչպիսի պետություն է Հայաստանի Հանրապետությունը՝ ըստ Սահմանադրության: Հիշեցնենք, որ ՀՀ-ն հանդիսանում է ժողովրդավարական հանրապետություն՝ հիմնված զսպումների և հակակշիռների համակարգի վրա: Այլ կերպ ասած՝ իշխանությունը տարանջատվում է գործադիր, օրենսդիր և դատական իշխանության ճյուղերի միջև, իսկ դրա իմաստն էլ հենց այն է, որ ոչ մի ճյուղ չի կարող լինել մյուսից առավել, այլ նրանք պետք է լինեն փոխլրացնող և ապահովեն քաղաքական կյանքի ներդաշնակությունը: Նման կեցվածքը հենց միայն ԿԲ-ի կողմից և այն պետական կառույցների, որոնք իրենց աշխատողներին ստիպում են վճարումներ կատարել` սպառնալով աշխատանքից ազատմամբ, վկայում է մեր պետության չկայացվածության և քաղաքական համակարգի լճացման մասին:
Հայտնի է, որ մարզերը ևս արդեն միանում են ընդդեմ կուտակային կեսնաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչին և պատրաստվում են ցույցեր կազմակերպել խոշոր քաղաքներում: Այսօր նախատեսվում է երթ Կապանում և Վանաձորում, իսկ օրերս երթ էր անցկացվում նաև Ալավերդիում: Կարծում եմ՝ այս երթերը պետք է լինեն շարունակական, որպեսզի հնարավոր լինի հասնել ինչ-որ արդյունքի, և իշխանություններին հասկացնել, որ անպատժելիությունն ու ցինիզմը չեն կարող անընդմեջ շարունակվել: Այլապես սա կարող է դառնալ շատ վատ նախադեպ, որը վերջնականապես կարժեզրկի մեր պետական հենասյուներից մեկը` Սահմանադրական դատարանը, որն էլ իր հերթին կհանգեցնի անդառնալի հետևանքների: Այսպես շարունակվել այլև հնարավոր չէ:
«Այսպես շարունակվել այլև հնարավոր չէ»

Վազգեն Ղազարյանի էջից