Աշխարհ

08.02.2014 16:47


Սիրիայի կառավարությունը մոտ օրերս կներկայացնի քիմիական նյութերի դուրսբերման ծրագիրը

Սիրիայի կառավարությունը մոտ օրերս կներկայացնի քիմիական նյութերի դուրսբերման ծրագիրը

Սիրիայի կառավարությունը պետք է ծրագիր ներկայացնի երկրից քիմիական զենքի արտահանման վերաբերյալ առաջիկա մի քանի օրերին։ Այս մասին «ИТАР–ТАСС»-ի թղթակցին հաղորդել է ՄԱԿ–ի և ՔԶԱԿ–ի միասնական առաքելության հատուկ համակարգող Սիգրիդ Քահագը։ Նա նշել է, որ բովանդակությանը չի տիրապետում, բայց պետք է ղեկավարվեն գործընթացի արագացմամբ։ Համակարգող Քահագը նշել է, որ առաքելությունը պատրաստ է աջակցություն ցուցաբերել և խորհուրդ տալ Սիրիային, բայց նա պետք է որոշի՝ ինչ գործողությունների դիմի գլխավոր նպատակին հասնելու համար։ Առաքելությունը սպասում է, որ քիմիական զենքի դուրսբերման հարցում Սիրիան հստակություն մտցնի։

Հիշեցնենք, որ քիմիական զենքի դուրսբերումը Սիրիայից պետք է ավարտվեր 2013–ի դեկտեմբերի 31-ին, իսկ մնացած բոլոր քիմիական նյութերը պիտի ոչնչացվեին 2014–ի փետրվարի 5–ին։ Սակայն այդ գործընթացը մի շարք պատճառներով ձգձգվեց. ներկա դրությամբ՝ երկրից դուրս է բերվել քիմիական նյութերի միայն հինգ տոկոսը։

Այս խորագրի վերջին նյութերը