Լրահոս

08.02.2014 12:19


Վենեսուելայի նախագահը խոստացել է խիստ վերահսկողություն մտցնել ԶԼՄ–ում

Վենեսուելայի նախագահը խոստացել է խիստ վերահսկողություն մտցնել ԶԼՄ–ում

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն խոստացել է կիրառել ողջ իշխանությունը, որպեսզի օրենքներ ընդունվեն մամուլի խիստ վերահսկողության համար։ Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ նովոստի»–ն՝ լատինաամերիկյան ԶԼՄ–ին հղումով։

«Երկիրը հանդարտեցնելու նպատակով ես որոշ նորմեր կկիրառեմ մամուլի նկատմամբ. թող ինձ բռնակալ համարեն, բայց ես խիստ միջոցներ կձեռնարկեմ, որպեսզի վերջ դնեմ «դեղնությանն» ու մահ ծնող քարոզին»,–ասել է Մադուրոն։ Նրա կարծիքով մասնավոր «բուրժուական» ԶԼՄ–ն փորձում է ձախողել իր ծրագիրը։ Ըստ Մադուրոյի՝ կապիտալիզմի ծնունդ բռնությունն իդեալիզացնում է հեռուստահաղորդումներում զենքի և դաժանության կիրառումը, իսկ «բուրժուական մամուլը» հույս ունի, որ բռնությունը երկրում կօգնի մի օր վերջ դնել բոլիվարական հեղափոխությանը։

Ավելի վաղ Մադուրոն արդեն բացատրել էր, որ երկրում առկա հանցագործության բարձր մակարդակը պայմանավորված է հեռուստասերիալներով։ Նրա կարծիքով հեռուստաալիքները վաստակում են սերիալներով, որտեղ գլխավոր դերակատարները սպանում են մարդկանց, բայց իրենց ներկայացնում են որպես հերոսներ։ Պաշտոնական տվյալներով՝ սպանությունների թիվը 2013–ին 100 հազ բնակիչ ունեցող Վենեսուելայում կազմել է 39։

Այս խորագրի վերջին նյութերը