«7օր»–ի աղբյուրի փոխանցմամբ՝ երկուշաբթի «Նաիրիտ» գործարանի պրոֆմիության նախագահ Հր. Թադևոսյանը գնալու է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն՝ ճշգրիտ տեղեկանալու իբրև թե այս ամիս խոստացված աշխատավարձից։ Վերջին անգամ նաիրիտցիներին մեկ ամսվա աշխատավարձ է վճարվել դեկտեմբերին։ Հայտնի է, որ այս հունվարից գործարանն այլևս սննդի կտրոններ չի բաժանում։ Աշխատակիցների շրջանում տարածված խոսակցությունների համաձայն՝ ամսվա վերջին սպասվում է գործարանի անվանափոխություն։ Հիշեցնենք, որ «Նաիրիտով» հետաքրքրված «Ռոսնեֆտը» հապաղում էր վճռական գործողությունների դիմել գործարանի պարտքի պատճառով, որը գերազանցում է 100 մլն դոլարը։ Իսկ վերագործարկումից հետո այն արտադրելու է սինթետիկ կաուչուկ։ Դե, իսկ նաիրիտցիների առաջիկա օրակարգում արդեն նախանշված է հերթական ցույցը։ Գործարանն աշխատողներին պարտք է մեկ տարուց էլ ավելի աշխատավարձ։
«Նաիրիտի» «օրակարգից» ցույցն անպակաս է