ԱՄՆ-ը հույս ունի, որ Նուլանդի արտահայտությունը ԵՄ–ի մասին չի արտացոլվի Եվրոպայի հետ հարաբերություններում
ԱՄՆ պետքարտուղարությունը հույս է հայտնել, որ ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի գործերով օգնական Վիկտորյա Նուլանդի արտահայտությունը չի անդրադառնա ԵՄ հետ հարաբերությունների վրա։ Այս մասին հայտնել է ամերիկյան արտաքին գործերի վարչության պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Փսաքին։ Լրագրողները խնդրել էին նրան մեկնաբանել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկել արտահայտությունը. նա «ամբողջությամբ անընդունելի էր» համարել Նուլանդի հայտարարությունը։ Վերջինս, Կիևում ԱՄՆ դեսպանի հետ քննելով Ուկրաինայում նոր կառավարության ձևավորման հարցը, ասել էր, որ այնտեղ չպետք է լինի Կլիչկոն։ Ապա Նուլանդն «անվայել» խոսքեր է ասել Եվրամիության մասին։ Նշելով Գերմանիայի հետ վաղեմի հարաբերությունների մասին՝ նա ասել է, որ «ցանկացած հարաբերությունում էլ մեկ–մեկ լինում են հիասթափության դեպքեր»։ Նա նաև քննադատության է ենթարկել բաց աղբյուրներում դիվանագիտական բանակցությունների հրապարակումը։ Այս մասին տեղեկացնում է «ИТАР–ТАСС»-ը։