«Հետաքրքիր փաստեր կենսաթոշակային պարտադիրի բաղադրիչի մասին»
Հետաքրքիր փաստեր կենսաթոշակային պարտադիրի բաղադրիչի մասին: Քաղաքական մեծամասնությունը, Կառավարությունն ու Կենտրոնական բանկը, ակտիվորեն պայքարում են համակարգի ներդրման համար: Պատճառները շատ են, սակայն դրանցից մեկի մասին քիչ է խոսվում: Խոսքը միջազգային պարտավորությունների մասին է: Ինչպես գիտեք, մեր պետբյուջեի հիմնական սնուցման աղբյուր հանդիսանում են միջազգային կասկածելի պայմաններով տրամադրված վարկային գծերը, որոնք առաջիկա 2-3 սերունդ դեռ մարելու են: Կենտրոնական բանկի և միջազգային վարկատու կազմակերպությունների միջև կա հստակ պայմանավորվածություն՝ մեր երկրում պարտադիր կուտակայինը ներմուծելով, հնարավորություն կստանան նոր միջազգային վարկեր վերցնելու համար: Սրան ենք գումարում այն, որ կառավարիչ ֆոնդ հասկացությունը միջազգային ինչ-որ կազմակերպություններ են, հետևաբար, գումարները դուրս են գնալու, ապա պարզ է դառնում, որ միջազգային ֆինանսական տիտանները ակնհայտ շահ ունեն մեր երկրում, մեր ժողովրդի դեմ իրականացվող ՊԱՐՏԱԴԻՐ գործընթացներից: Այստեղից հարց՝ արդյոք Սահմանադրական դատարանը կկարողանա՞ դեմ գնալ նման մեխանիզմին և կայացնել Սահմանադրական և իրավական արդար որոշում:
«Հետաքրքիր փաստեր կենսաթոշակային պարտադիրի բաղադրիչի մասին»
Հետաքրքիր փաստեր կենսաթոշակային պարտադիրի բաղադրիչի մասին:
Քաղաքական մեծամասնությունը, Կառավարությունն ու Կենտրոնական բանկը, ակտիվորեն պայքարում են համակարգի ներդրման համար: Պատճառները շատ են, սակայն դրանցից մեկի մասին քիչ է խոսվում: Խոսքը միջազգային պարտավորությունների մասին է: Ինչպես գիտեք, մեր պետբյուջեի հիմնական սնուցման աղբյուր հանդիսանում են միջազգային կասկածելի պայմաններով տրամադրված վարկային գծերը, որոնք առաջիկա 2-3 սերունդ դեռ մարելու են:
Կենտրոնական բանկի և միջազգային վարկատու կազմակերպությունների միջև կա հստակ պայմանավորվածություն՝ մեր երկրում պարտադիր կուտակայինը ներմուծելով, հնարավորություն կստանան նոր միջազգային վարկեր վերցնելու համար: Սրան ենք գումարում այն, որ կառավարիչ ֆոնդ հասկացությունը միջազգային ինչ-որ կազմակերպություններ են, հետևաբար, գումարները դուրս են գնալու, ապա պարզ է դառնում, որ միջազգային ֆինանսական տիտանները ակնհայտ շահ ունեն մեր երկրում, մեր ժողովրդի դեմ իրականացվող ՊԱՐՏԱԴԻՐ գործընթացներից:
Այստեղից հարց՝ արդյոք Սահմանադրական դատարանը կկարողանա՞ դեմ գնալ նման մեխանիզմին և կայացնել Սահմանադրական և իրավական արդար որոշում:
Հրաչ Բասմաջյանի ֆեյսբուքյան էջից