Աշխարհ

10.02.2014 10:09


Էռնստը Զեմֆիրային սպառնացել է պատասխան դատական հայցով

Էռնստը Զեմֆիրային սպառնացել է պատասխան դատական հայցով

Rbc.ru-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի Առաջին ալիքի գլխավոր տնօրեն Կոնստանտին Էռնստը սպառնացել է դատի տալ հանրաճանաչ երգչուհի Զեմֆիրային (Զեմֆիրա Ռամազանովային), եթե վերջինը դատական հայց կներկայացնի Սոչիում Օլիմպիական խաղերի բացման արարողության ընթացքում իր երգն օգտագործելու համար։

«Էխո Մոսկվի»-ի հետ զրույցում Էռնստն ասել է, թե Զեմֆիրան ժամանակին խախտել է «Real Records» ձայնագրման ընկերության հետ պայմանագրի պայմանները: Առաջին ալիքի գլխավոր տնօրենը նշել է, որ այն ժամանակ, երբ ինքը ընկերության տնօրենն էր, նա չի դիմել դատարան։

«Ներել եմ նրան այդ խախտումը։ Սակայն եթե Զեմֆիրան իրականացնի իր խոստումը՝ դիմել դատարան իր երգն օգտագործելու համար, ապա մենք ևս ինչ–որ բան կձեռնարկենք»,–ասել է Էռնստը։

Հիշեցնենք, որ Զեմֆիրան փետրվարի 7-ին իր կայքում հայտարարություն էր տարածել, որում անդրադարձել էր Օլիմպիական խաղերի արարողության բացման ժամանակ իր երգն օգտագործելու փաստին։ Ըստ երգչուհու՝ Առաջին ալիքը, որը հեռարձակել է միջոցառումը, «անտեսել է բոլոր հնարավոր պայմանավորվածությունները և խախտել է հեղինակային իրավունքները»:

Այս խորագրի վերջին նյութերը