«Հայկական աշխարհի» գաղափարախոսության շրջանակներում իշխանությունները շատ կոնկրետ խնդիրներ են լուծում։
Այդ գաղափարախոսության համաձայն՝ ՀՀ ակտիվ քաղաքացիները պետք է լքեն հայրենիքը, որպեսզի դրսից փող ուղարկեն այստեղ մնացած իրենց բարեկամներին։ Վերջիններս էլ իրենց հերթին պետք է վճարունակ պահանջարկ ներկայացնեն սպառողական շուկայում։ Իշխանության գործն այդ դեպքում մնում է բիզնես դաշտից փող հավաքելը։
«Պետբյուջե» կոչվածի դեֆիցիտը ծածկվում է դրսից վերցրած վարկերով։ Այդպիսով փակվում է ցիկլը։
Իշխանությունների համար «Հայկական աշխարհի» կառուցումը կարևոր է ոչ միայն ֆինանսատնտեսական, այլ նաև քաղաքական առումով։
Ինչպես հայտնի է, Տիգրան Սարգսյանը կեսկատակ–կեսլուրջ դրական գնահատեց արտագաղթը («Բա մնան, որ հեղափոխությո՞ւն անեն»)։ Արտագաղթող քաղաքացիներն, իրոք, հեղափոխական պոտենցիալի կրող են, բայց նրանք տարբեր պատճառներով գերադասում են ոչ թե պայքարել իրենց իրավունքների համար, այլ այդ իրավունքները պատրաստի ձևով ստանալ այլ երկրներում։ Նախագահականն ու կառավարությունն, ահա, խրախուսում են պոտենցիալ հեղափոխականների այդ վարքագիծն ու շարունակում անշեղորեն «Հայկական աշխարհ» կառուցել։ Վերջին վեց տարիների ընթացքում այդ գիծը պահվել է և անձնական օգուտներ բերել իշխող նեղ խմբակին։
Սերժ և Տիգրան Սարգսյանների մոտ, սակայն, այս տարվա հունվարից խնդիրներ են առաջացել «Հայկական աշխարհի» կառուցման գործում։ Բանն այն է, որ ՌԴ–ում ուժի մեջ է մտել այն օրենքը, ըստ որի՝ ՌԴ քաղաքացի չհանդիսացող անձինք կարող են 180 օրվա ընթացքում միայն 90 օր մնալ այնտեղ։ Այլ կերպ ասած՝ երեք ամիս մնալուց հետո ՌԴ քաղաքացի չհանդիսացողները պետք է դուրս գան այդ երկրից և որոշ ժամանակ անց նոր միայն հնարավորություն ստանան մտնել Ռուսաստան։ Սա ակնհայտորեն արված է աշխատանքային միգրանտների դեմն առնելու համար։ Իսկ դա նշանակում է, որ հայ խոպանչիները լրջագույն խնդիրների առաջ են կանգնած։
Եթե խոպանչիները խնդիրներ ունենան, ապա ստիպված են լինելու մնալ այստեղ։ Իսկ Հայաստանում գործ չկա։ Շինարարությունը կանգնած է։ Հետևաբար, սոցիալական խնդիրներն ավելի են խորանալու։ Բացի այդ, դրսից ուղարկվող փողերն են կրճատվելու, ինչը մուլտիպլիկատիվ էֆեկտով հարվածելու է ամբողջ տնտեսությանը և հատկապես սպառողական հատվածին։ Իշխանություններն այդ դեպքում զրկվելու են այն փողի քանակից, որը մտադիր էին հավաքել։
Սերժ և Տիգրան Սարգսյանները հիմա խուճապի են մատնվել և փորձում են Կրեմլին համոզել, որ հայ խոպանչիներին լավ աչքով նայեն։ ԱԽՔ Արթուր Բաղդասարյանի նամակն իր ռուս գործընկերոջը պաշտոնական հաստատումն է այն բանի, որ Հայաստանի իշխանությունները խրախուսում են արտագաղթը, և մնացել են ՌԴ–ից ուղարկվող մասնավոր տրանսֆերտների հույսին։
Բաղրամյան 26–ում խիստ անհանգստացած են ՌԴ միգրացիոն օրենսդրության նոր դրույթների հետ կապված, քանզի հասկանում են, որ այն ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական հետևանքներ է ունենալու իրենց համար։
Դատելով ամենից՝ Վլադիմիր Պուտինը որոշել է շանս չտալ Սարգսյաններին ու պայքարել «Հայկական աշխարհի» դեմ։ Այլ կերպ ասած՝ Կրեմլը, ՀՀ քաղաքացիներին պահելով Հայաստանում, անուղղակիորեն հեղափոխություն է պատրաստում։
Պուտինն ընդդեմ «Հայկական աշխարհի»

Կորյուն Մանուկյան