Լրահոս

10.02.2014 12:18


«Գումարները կառավարության մշակված գունազարդ սխեմաների շնորհիվ Հայաստանից կտեղափոխվեն արտասահման»

«Գումարները կառավարության մշակված գունազարդ սխեմաների շնորհիվ Հայաստանից կտեղափոխվեն արտասահման»

2013թ. ամռան ամիսներին հասարակությունն ընդվզեց կամայական սկզբունքով հասարակական տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ։ Բոլորս էլ հիշում ենք, թե ինչպիսի զարգացում ունեցավ այն, և ինչպես հասարակությունը հաղթեց։ Հաղթանակի հիմքում միասնականությունն ու ամենօրյա համախմբված պայքարն էին։
Այնպես, ինչպես հասարակական տրանսպորտի սակագինն էր վերաբերում յուրաքանչյուրիս, այդպես էլ կուտակային կենսաթոշակային համակարգը։ Ի տարբերություն տրանսպորտի սակագնի՝ կուտակայինը համապետական թալան է։ Գրեթե բոլոր ընտանիքներում էլ կա գոնե մեկը, ում գրպանից, իր կամքին հակառակ, պետական աջակցությամբ գումար են պահելու և հանձնեն մասնավորին։ Ավելին, գումարները կառավարության մշակված գունազարդ սխեմաների շնորհիվ Հայաստանից կտեղափոխվեն արտասահման։ Այսինքն, այս կամայականությունը ոչ միայն ՀՀ քաղաքացիներին է վնասելու, այլև ՀՀ տնտեսությանն օգուտ չի տալու։
Ո՞ւմ է պետք մի «բարեփոխում», որը երկրի ներկային օգուտ չի տալու, իսկ ապագան կասկածի տակ է։

Աղբյուր` Արմեն Ասլյանի էջից

Այս խորագրի վերջին նյութերը