Ռուսաստանցի սահմանապահները հայ միգրանտներին խնդրել են «սպասել մինչև ապրիլի 26-ը»
Ռուս-վրացական սահմանի Վերին Լարս սահմանային անցակետի ռուսաստանցի սահմանապահները Կազբեկի լեռներում կուտակված հայ միգրանտներին խնդրել են «սպասել մինչև ապրիլի 26-ը»:
2014 թվականի հունվարի 1-ից ՌԴ միգրացիոն կանոններում փոփոխությունների արդյունքում Հայաստանի քաղաքացիները Ռուսաստանում կարող են գտնվել 90 օրից ոչ ավելի: Դա հանգեցրել է այն բանին, որ Հայաստանի մի քանի տասնյակ քաղաքացիներ` աշխատանքային միգրանտներ, հիմնականում Վարդենիսից, հայտնվել են նոր կանոնների պատանդի վիճակում և չեն կողանում հասնել Ռուսաստան: Ռուսաստանցի սահմանապահները, նոր կանոնների համաձայն, իրավունք չունեն նրանց թույլ տալ անցնել մինչև ապրիլի 26-ը:
Հավելենք, որ բոլոր այն անձինք, ովքեր չեն ցանկանում յուրաքանչյուր երեք ամիսը մեկ գալ Հայաստան և հետ գնալ, պետք է 1000 դոլար վճարեն Ռուսաստանում աշխատելու իրավունքի դիմաց: Համանման կանոններ են գործում նախկին ԽՍՀՄ բոլոր պետությունների համար` բացառությամբ Մաքսային միության երկրների:

Աղբյուրը՝ ilur.am