Տնտեսական

10.02.2014 15:05


Երկաթուղու աշխատակիցները սպառնում են գործադուլով

Երկաթուղու աշխատակիցները սպառնում են գործադուլով

«Հարավկովկասյան երկաթուղու» շուրջ 50 աշխատակից բողոքի ակցիա է իրականացնում ընկերության վարչական շենքի դիմաց` պահանջելով ընդունելություն գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցի հետ` կապված աշխատավարձերից պարտադիր կենսաթոշակային պահումների հետ:

Աշխատակիցները ՍիվիլՆեթի թղթակցի հետ զրույցում նշել են, որ իրենց ամենաբարձր աշխատավարձը 90 հազ. է, և իրենք պահանջում են կա´մ բարձրացնել աշխատավարձերը, այնուհետև կենսաթոշակային պահումներ կատարել, կա´մ վերադարձնել պահումները: Նրանք նշում են, որ պահումներ են կատարվել ընկերության գրեթե բոլոր 3 հազ. աշխատակիցներից (ըստ Պետեկամուտների կոմիտեի տվյալների` 2012թ. վերջի դրությամբ՝ ՀԿԵ աշխատակիցների թիվը 3910 է), սակայն նրանց մի մասը ֆինանսական խնդիրների պատճառով չի կարողացել հասնել Երևան:

ՀԿԵ արհմիության նախագահ Աշոտ Խղլաթյանն ասել է, որ աշխատակիցների «պահանջն օրինական է, և եթե կառավարությունը չի կարողանում ապահովել աշխատակիցների բարեկեցիկ վիճակը, ապա պետք է հրաժարական տա»: Աշխատակիցների խոսքով` «իրենք մարտական են տրամադրված», և պահանջները չբավարարելու դեպքում կանցնեն զանգվածային գործադուլի:

Մանրամասները՝ ՍիվիլՆեթ–ում։

Այս խորագրի վերջին նյութերը